Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի արգելավայրի տարածքում կառուցվող 2-րդ փոքր ՀԷԿ-ի կառուցման համար` ճնշումներ են գործադրվում գյուղացիների վրա

Մայիս 31,2013 13:18

Այսօր «Ելակետ» ակումբում Բնապահպանական Ճակատի (ՀԲՃ) անդամ Տիգրան Զարիկյանը խոսելով մայիսի 28-ին Կանաչ ջոկատի  Տավուշի մարզի Գետահովիտ գյուղ կատարած այցի մասին, որտեղ Խաչաղբյուր գետի վրա Իջեւանի արգելավայրի տարածքում կառուցվող 2-րդ փոքր ՀԷԿ-ի պատճառով գյուղացիներն իրենց անհամաձայնությունն են հայտնում, ասաց. «Գնացել էինք ուսումնասիրելու թե ինչ խնդիրներ կան այնտեղ: Ականատես եղանք, թե ինչպես են ճնշումներ գործադրվում գյուղացիների վրա, մարդիկ ճնշված էին, մեկն ասում էր՝ չեմ ուզում տղաս աշխատանքից զրկվի, քանի որ, եթե բողոքեր` կազատեին աշխատանքից, մյուսը` զգում ես, որ դեմ է, բայց չի ուզում խոսել, որովհետեւ  վախենում է թշնամությունից, մեսիջներ էին մեզ տալիս, ահավոր վիճակ էր… Տեսանք մի պատկեր, որը ամիսներ առաջ այլ էր` գյուղացիներն առաջ ուզում էին արժանավայել  ապրել, իսկ այսօր նրանց մոտ այլ մոտեցում էր: Հենց գյուղում ականատես եղանք ճնշումների, մինչեւ անգամ մեզ վրա  ճնշումներ գործադրելու փորձ արվեց»:

Զարիկյանի խոսքով` ամեն ինչ բարձիթողի վիճակում է, ինչպես կարելի է արգելանոցում վերցնել ու  ՀԷԿ սարքել, գյուղացիները  քաջ գիտակցում էին, որ դա իրենց վնաս է, սակայն ոչինչ չէին կարող անել. «Պետական մարմինների անգործության խնդիր կա: Գյուղում ինչ որ լուսավորության, ասֆալտապատման գործեր են արվել, ու դա արել է մի կազմակերպություն, որն անօրինական գործողություններ է ծավալում, իհարկե դա արել է ցույց տալու համար, որ ինչ որ բան է անում ու հետո  շարունակի իր անօրինականությունները»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031