Լրահոս
Օրվա լրահոսը

Պետպատվերով բուժումից նեղված ազատամարտիկ. «Աստված էլ է փոխվե՞լ, ով փող ունի, նրան կյանք կտա… »

Մայիս 31,2013 12:39

Գյումրեցի ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանը , ով կառավարության`հայրենիքի պաշտպանների նկատմամբ ցուցաբերած քար անտարբերության պատճառով երեկ հրաժարվեց մեդալներից , դժգոհում է, որ թեև ինքը բազմաթիվ հիվանդություններ ունի` ասթմա, կոնտուզիա, գլխուղեղի սալջար, գլխի սուր ցավեր, սակայն բժշկական փորձաքննական հանձնաժողովը իրեն ապօրինաբար հաշմանդամության 3-րդ կարգ է նշանակել: Հանձնաժողովը պատճաբանել է, որ արցախյան պատերազմից շատ տարիներ են անցել: Վերջերս էլ` հերթական բուժման ժամանակ, պարզվել է, որ երկու անչափահաս երեխաների հայրը տառապում է նաև շաքարային դիաբետով, իսկ 2013 թվականի ապրիլին ստացել է սրտի աբշիրնի ինֆարկտ:

Aravot.am-ը նրանցից հետաքրքրվեց, թե բուժհաստատությունններում գոնե անվճար դեղորայք տրամադրո՞ւմ են, նորմալ սպասարկո՞ւմ են, թե սկսում են հերթական չլչլոցը, ինչպես մյուս ազատամարտիկների դեպքում: «Գիտեք ինչպես է, հիվանդանոցներում հետևյալ կարգն է, եթե պետպատվերի տակ ես, էն վերաբերմունքը ցույց կտան, որ ինքնասիրությունդ ամենավերջին ձևով խոցեն: Հենց առաջին հնարավորության դեպքում դուրս ես գալիս հիվանդանոցներից, որովհետև քեզ երկրորդական, երրորդական որակի մարդու տեղ են դնում: Դու առաջին սորտի մարդ չես, փող տվող չես, կողքիդ հիվանդին , որը ասենք վճարովի է , ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան քեզ: Մի օրինակ ասեմ`ի՞նչ է նշանակում գլխիս համար պառկած եմ հիվանդանոցում, սիստեմա են միացնում, շաքարս հասցնում են 400, ու էդ 400 շաքարով դուրս են գրում հիվանդանոցից: Իսկ մարդկանց շաքարի 400 դառնալու դեպքում տանում ու անհապաղ հիվանդանոց են պառկեցնում, իսկ ինձ հպարտ-հպարտ դուրս են գրում: Խնդրեմ, գնացեք իմ փաստաթղթերը անկետաներիս մեջ են, հո ես չե՞մ կարող սուտ խոսել: Հիմա ո՞ւր ա, էդ պետպավերը ես ինչպե՞ս հասկանամ: Իմ սրտին հենց հիմա անհապաղ վիրահատություն է պետք, ո՞վ է էդ վիրահատությունն անողը , 250 հազար դրամ միայն ուզել են հետազոտման համար, ես որտեղի՞ց տամ էդ գումարը: Այսինքն Աստված էլ է փոխվե՞լ, ով փող ունի Աստված նրան կյանք կտա, հա՞ , մենք էլ փող չունենք, պետք է պառկենք ու մեռնենք…» ,- նեղվեց ազատամարտիկը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031