Այսօր լրագրողները արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրքվեցին, թե ավտովթարից հո շատ չի՞ տուժել, վախեցե՞լ է: Նա պատասխանեց, որ գիրք էր կարդում մեքենայի մեջ եւ չի էլ զգացել, հետո տեսել է, որ վարորդն իրեն նորմալ է զգում, չի տուժել: Մեր հարցին՝ փաստորեն հարվածն այդքան ուժեղ չի էլ եղել, որ չեք էլ զգացել՝ նախարարը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ուժեղ է եղել, թե ոչ, բայց որեւէ վախի բան չեմ զգացել»:
Թե ով է վթարի համար մեղավոր՝ նախարարը չցանկացավ ասել, միայն նշեց, որ մյուս մեքենայի վարորդը ձախ է թեքվել, ինչի իրավունքը չի ունեցել. «Զաքյան փողոցն էր ռուսական դեսպանատան կողմից: Աջ կողմից՝ շենքերի արանքից կա մի ճանապարհ, որտեղ թույլատրվում է միայն աջ թեքվել: Իսկ մյուս վարորդը ձախ էր թեքվել եւ հարվածել էր մեր մեքենային»:
Հարցին՝ հոգեբան ձեզ չի՞ այցելել՝ նախարարը ծիծաղեց. «Բացարձակ»:
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը կողքից միջամտեց՝ իսկ վախ բռնո՞ղ: Նախարարը կատակեց, որ պարոն Սահակյանն է դրա մասնագետը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ