Հատված ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի հարցազրույցից:
– Պարոն Մանուկյան, «Հետք»–ը բացահայտել է, թե ովքեր են դարձել Փայլակ Հայրապետյանի ունեզրկման պատճառը, նշվում է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը։
– Ես այդ մարդու գործունեությունը տեսնում եմ ուրիշ բնագավառում, որը շատ ակնառու է՝ գազի գնի հետ կապված, արտագաղթի հետ կապված, արտաքին պարտքի մեծացման հետ կապված։ Այսինքն՝ ավելի լավ է ես մեղադրեմ այն հարցերում, ինչը ես հստակ գիտեմ, ու դա ապացուցելու կարիքը չկա։ Հիմա էլ Դո՛ւք գումարեք այս ամենը, ես ի՞նչ կարող եմ ասել։
– Եթե հիշում եք, նման սկանդալային բացահայտում եղավ նաեւ «Նաիրիտ»-ի սնանկացման հետ կապված։ Այն ժամանակ եւս նշվեց ՀՀ վարչապետի անունը, ու այդ գործն այժմ ոստիկանությունում է։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Տ. Սարգսյանին առնչվող գործերը չեն բացահայտվում։
Կարդացեք նաև
– Երբ այդ ամենը հիմնավորվի, նոր ես կարող եմ իմ կարծիքն արտահայտել, չհիմնավորվածի եւ չապացուցվածի համար ես չեմ ցանկանում կարծիք ասել, դա կլինի մի քիչ պոպուլիստական։ Ինձ համար եղած փաստերը, պետական մակարդակի հանցագործություններն ավելի ակնհայտ են։ Ինձ պետք չէ համոզվել՝ «Նաիրիտ»-ի կամ Կիպրոսի հետ կապված գործարքները ճիշտ են, թե սխալ, որպեսզի ես կարողանամ Տ. Սարգսյանի մասին կարծիք հայտնել։ Իմ ունեցած տեղեկություններն ակնհայտ են. դա արտագաղթն է, ձախողված տնտեսական քաղաքականությունն է, ձախողված արտաքին քաղա¬քականությունն է, այսքանը ինձ համար բավարար է։ Հիմա կավելանան՝ թող ավելանան։ Ես տեսնում եմ դրա տասնապատիկն ու հարյուրապատիկը։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում