Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանին հետաքրքրում է ԴԱՀԿ-ի «սեւ կասսան»

Մայիս 31,2013 12:14

«Մի նկատառում՝ հանցագործությունների ցանկը դատապարտվածների թվով չեն հաշվում, այլ կատարած հանցագործությունների թվով: Եթե բոլոր հանցագործները դատապատվեին, մեր թիվը չէր լինի 5000, իհարկե ավելին կլիներ: Մենք այսօր բյուջետային ծախսերն ենք քննարկում, բայց գաղտնիք չի, որ որոշ մարմիններ ունեն արտաբյուջետային ծախսեր: Կարո՞ղ եք որեւէ վիճակագրական կամ թվային ցուցանիշ բերել, թե ԴԱՀԿ-ի արտաբյուջետային ֆոնդը ինչ աղբյուրներից է գոյանում, թե՞ դա սեւ կասսա է, գաղտնիք էլ պիտի մնա՞»,- այսօր ԱԺ-ում 2012-ի բյուջեի հաշվետվությունը քննարկելիս այ հարցը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նախարարը պատասխանեց, որ գաղտնիք չէ. «Օրենքով հստակ սահմանված է, թե ինչ միջոցներից է գոյանում, մինչեւ 5 տոկոսն է բռնագանձված գումարի: Դրա 70 տոկոսը ծախսվում է աշխատավարձերի վրա, մնացածը ծախսվում է համակարգի աշխատանքների համար եւ կատարողական գործառույթների: Այսինքն՝ թե պետք է վերամբարձ կռունկներ, դրանց վարձակալության համար է ծախսվում»:

Գագիկ Ջհանգիրյանը արձագանքեց, որ կբռնագանձեն շատ, որ իրենց աշխատավարձը բարձր լինի, ինչին նախարարը չհամաձայնեց. «Չէ, այդպես չէ: Կատարողական թերթիկով ինչ նախատեսված է, այդ պիտի գանձեն»:

Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նույնպես վստահեցրեց, որ այդ գումարները բաց են եւ արտաբյուջետային հաշիվների մուտքերը, շրջանառությունները հասանելի են պատգամավորներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031