Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակում պիտի ստորգետնյա ավտոկայանատեղի լիներ

Մայիս 31,2013 12:12

Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ՝ «Հանրապետության հրապարակի կարեւորագույն ճարտարապետական համալիրի արդիականացման» նախագծերի համար։ Մրցութային հանձնաժողովի նախագահը ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է։

«ՉԻ» – Վերջ, տեղ հասանք։ Իշխանությունները որոշել են «արդիականացնել» նաեւ Հանրապետության հրապարակը։ Ոչ միայն արդիականացնել, այլեւ «հարմարեցնել քաղաքաշինական զարգացման արդի գործրնթացներին»։ Կարող եք չկասկածել՝ Նարեկ Սարգսյանր շատ արագ կուսումնասիրի Թամանյանի արխիվը եւ կհայտնաբերի, որ ըստ նրա նախագծի՝ Հանրապետության հրապարակում պիտի ստորգետնյա ավտոկայանատեղի լիներ, շուրջբոլորը՝ 3-4 «Ջազզվե» սրճարան, Ազգային պատկերասրահի տեղում՝ «Երեւան-սիթի» (Սամվել Ալեքսանյանը հրապարակավ կխոստանա կամարների արտաքին տեսքը թողնել նույնը), իսկ մետրոյի կայարանի վրա էլ, հասկանալի է, օֆշորային գոտում գրանցված ինչ-որ կազմակերպություն հյուրանոց կկառուցի։

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031