Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ԵԽԽՎ պատվիրակները բարձրացնում ՀՀ-ի՝ ԼՂ հակամարտության հարցում զիջման գնալու պատրաստակամության հարցը

Մայիս 31,2013 11:43

«ԼՂՀ ՀՀ-ն ընդունում են համանախագահների կողմից հրադադարի համաձայնագիրը ամրապնդելու վերաբերյալ առաջարկները, Ադրբեջանը մերժում է: Կամ դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու վերաբերյալ առաջարկները ՀՀ-ն և ԼՂՀ-ն ընդունում են, Արդրբեջանը՝ կրկին մերժում: Ավելին մենք ի՞նչ անեք: Դուբլինում երեք համանախագահների հետ քննարկում էինք համատեղ հայտարարության տեքստը՝ Ադրբեջանը մերժեց, քանի որ դեմ էր հակամարտության խաղաղ կարգավորում ձևակերպմանը»,-ի պատասխան ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Անդրես Հերկելի այն հարցի, թե ՀՀ-ն որքանո՞վ է պատրաստ զիջումների գնալ ԼՂ հակամարտության հարցում, այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նշենք, որ այսօր մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստը, որն անցկացվում է Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը շեշտեց, որ սա լավ հնարավորություն է ցույց տալ եվրոպական համագործակցության գարգացումը սառեցված հակամարտության և ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Նա շեշտեց, որ իրենք խրախուսում են հակամարտության խաղաղ կարգավորումն ու երկու երկրների հաշտեցումը:

Պատվիրակներից մեկը հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ԼՂ հակամարտության հարցը՝ այն ներկայացնելով՝ որպես «սենյակում նստած փիղ», որի մասին չխոսվեց: Նա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ նախաձեռնություն կարելի է ակնկալել հակամարտության լուծման առումով՝ մադրիդյան սկզբունքներին համահունչ: Է. Նալբանդյանը պատասխանեց. «ԵԽ նախարարների կոմիտեն և վեհաժողովը միևնույն նպատակն են հետապնդում՝ եվրոպական արժեքների առաջմղում՝ խիստ կարևորելով և հարգանքի տուրք մատուցելով յուրաքանչյուր մանդատին՝ այս առումով համագործակցելու տեսանկյունից»:

Մասնավորապես խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման մասին՝ պարոն Նալբանդյանը նշեց. «ԼՂՀ խնդրի կարգավորումը այնպիսի խնդիր չէ, որը բանակցվում է ԵԽ կամ ԵԽԽՎ շրջանակներում: ԵԽԽՎ-ն միջամտության մանդատ չունի, որ իրականացնի միջնորդական առաքելություն: Մենք ուրախ ենք, որ հետաքրքրված են հակամարտության խաղաղ կարգավորմամբ և ջանքեր են գործադրում դրան հասնելու համար: Նախկինում չկար որևէ համակարտություն, որը հասցված կլիներ այն մակարդակին, որ հայտարարություններ անեին մեծ ութնյակի, մեծ քսանյակի գագաթաժողովներում: ՀՀ-ն երբևէ չի պահանջում, խնդրում, որ սատարեն ՀՀ դիրքորոշմանը՝ ընդդեմ կամ հակառակ Ադրբեջանի դիրքորոշման: Մենք ձգտում ենք ու սպասում միջազգային համայնքի դիրքորոշմանը՝ երեք համանախագահողների կողմից առաջարկված լուծումներին աջակցություն ցուցաբերելու հարցում»:

Պատվիրակներից Ռոբերտ Վոլտերը բարձրացրեց Սիրիայի հակամարտության խնդիրն ու հետևանքները՝ փաստելով, որ ԵՄ ներսում տեսակետների միասնականություն այս առումով չկա: Պատվիրակը նշեց, թե տեղյակ են, որ հայկական մեծ գաղութ կա Սիրիայում և նրանցից ոմանք գաղթել են Հայաստան: Նրան հետաքրքրեց, թե ինչպես են պատկերացնում հարցի խաղաղ կարգավորումը: Է. Նալբանդյանը պատասխանեց. «Մենք կարող ենք միայն ողջունել այն ըմբռնումը, որը ձեռք է բերվել Քերիի և Լավրովի միջև, որ կազմակերպվի խորհրդաժողով Սիրիայի թեմայով Ժնևում: Լուծում գտնելը դժվար է, քանի որ իրավիճակն օրեցօր բարդանում է»:

Պատվիրակներից մեկ էլ հարց բարձրացրեց, թե «ինչո՞ւ է Գազպրոմը գազի գները 300 տոկոսով բարձրացրել, ինչ քաղաքական ենթատեքստ կա դրանում»: Է. Նալբանդյանն ի պատասխան նշեց. «Դա երկու կառավարությունների բանակցությունների խնդիր է, և կարծում եմ, որ լուծումը կգտնվի ինչպես ցանկացած հարց, որը քննարկվում է երկու ռազմավարական գործընկերների միջև»:

Կրկին անդրադառնալով ԼՂՀ հակամարտության հարցի կարգավորմանը Է. Նալբանդյանը նշեց, թե ինքը մտադրություն չունի իր նախագահությունն օգտագործելու միջոցով մեղադրել ադրբեջանական կողմին և հարցերին պատասխանեց որպես ՀՀ ԱԳ նախարար. «ՀՀ դիրքորոշումը ամբողջովին համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Մենք պատրաստ ենք գնալ լուծման՝ հիմնվելով երեք համանախագահ պետությունների առաջարկությունների վրա: Ադրբեջանը ձևացնում է, թե սատարում է նորացված 2009-ի առաջարկությունների տարբերակին: Ուստի համարում է, որ տասնյակ աշխատանքային տարբերակները, որոնք ներկայացվել են համանախագահող երկրների կողմից արդեն հնացա՞ծ են: 2009-ին Ադրբեջանը չընդունեց այդ տարբերակը, որին այժմ հղում է անում: Նա ընդունում է տասը և ավելի փոփոխություններով հանդերձ, այնինչ կամ ընդունում ես, կամ՝ ոչ: Եթե տալիս ես տասը փոփոխություններ ուրեմն չես ընդունում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031