Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ընտելացել ենք, որ մեր հարցերը պետք է լուծեն օվկիանոսի այն կողմերից» (Տեսանյութ)

Մայիս 31,2013 11:34

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հկ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն խոսեց ԼՂՀ–ի շուրջ ծավալվող գործընթացների թեմայով:

«Ես մի քիչ զարմացած էի, որ չնայած հնչած հայտարարություններին, հասարակության մեջ, մամուլում, չտեսա ակտիվություն, որը ցուցաբերում են միջազգային շրջանակներում: Կարծես ընտելացել ենք, որ մեր հարցերը պետք է լուծեն օվկիանոսի այն կողմերից: Ես կցանկանամ, որ մենք խուսափենք ինքնապահպանության բնազդից»,- նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ հնչում են հայտարարություններ, թե ստատուս քվոն այլեւս հնարավոր չէ հանդուրժել, բայց այդ ո՞ր մի ստատուս քվոյի մասին է խոսքը, հարցնում է նա: «Այսօրվա ստատուս քվոն 25 տարվա ընթացքում ստեղծված իրավիճակ է եւ ես ուզում եմ հասկանալ, թե որն է այս տարիների սխալը»,- ասաց Ալավերդյանը:

Ի՞նչ ռետրո-մարմաջ է` վերադառնալ ստալինյան քարտեզներին, հարցնում է Ալավերդյանը՝ նշելով, որ բոլորն էլ լավ հասկանում են, թե ինչ իրավիճակ է տիրում Ադրբեջանում, եւ այդ ինչ մի շքերթ է, որը տեղի է ունեցել Ադրբեջանում օրեր առաջ, կամ ինչ ավանսներ են եւ քաղաքական. «Այդ ինչպե՞ս է, որ երբ Հայաստանում ավարտվում են ընտրությունները՝ այնտեղ հանգստանում են, այժմ գալիս է պահը Ադրբեջանի նախագահական ընտրությունների, որտեղ ժառանգաբար իշխանություն է վերցված Ալիեւի կողմից: Մենք պետք է հասկանանք, որ այս ամենը մարտահրավեր է երկու երկրների քաղաքացիական հասարակության համար»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031