Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Մենք չենք պահպանվում, պատգամավորի պահպանման ծախսը ո՞րն է»

Մայիս 31,2013 10:54

Այսօր ԱԺ-ում 2012-ի բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը նորից կարդաց Գագիկ Ջհանգիրյանի չսիրած նախադասությունը, թե 2 մլրդ դրամից ավելի ծախսել են՝ պատգամավորների պահպանման համար: Գագիկ Ջհանգիրյանը առարկեց. «Անցած տարի պարոն Ջանջուղազյանը խոստացավ, որ դա կփոխվի, որովհետեւ մենք չենք պահպանվում: Աշխատավարձ եք տալիս եւ այլն, բայց մեզ պահպանելը ԱԺ աշխատակազմի կողմից անիմաստ է: Եթե պետական պահպանության ծառայություն լիներ, պաշտպանության մասին կարող էիք խոսել, բայց ԱԺ պատգամավորին պահպանելը ո՞րն է»:

Գուրգեն Դումանյանը արդարացավ՝ «Պարո՛ն Ջհանգիրյան, հոդվածում ըտենց ա»:

«Գիտեմ, գիտեմ»,- պատասխանեց Ջհանգիրյանը:

Այս անգամ եւս խոստացան փոխել այդ արտահայտությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031