Մի քանի օր է, ինչ սոցցանցում ՀՅԴ վերնախավին ուղղված նամակ է շրջում՝ «ՀՅԴ Հայաստանի ընկերների ճնշող մեծամասնության» անունից: Նամակում անդրադարձ կա ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ-ի վերջին տարիներին դրսեւորած «անգործությանը», ինչն էլ դարձել էր, ըստ նամակագիրների, ընտրություններում ՀՅԴ պարտության պատճառը: Նամակում կոչ է արվում արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրել, նոր Բյուրո ձեւավորել, որտեղ 1998-ից «ի վեր ԳՄ-ի եւ Բյուրոյի ոչ մի ներկայացուցիչ չպետք է ընդգրկվի»:
Չնայած նամակն անստորագիր է, սակայն, մեր տեղեկություններով, Լիբանանի ՀՅԴ կառույցը հանդես է եկել արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու նախաձեռնությամբ, եւ, ըստ ՀՅԴ կանոնադրության, եթե կառույցների կեսը միանա նախաձեռնությանը, ապա արտահերթ ժողովը չի բացառվում, եւ, ինչպես նկատում են մեր աղբյուրները, «պերեվառոտը» ՀՅԴ-ում կիրականանա:
Փորձեցինք ճշտել ՀՅԴ վերաբերմունքն այս ամենին: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասաց, որ նպատակահարմար չի համարում անստորագիր հայտարարությանը պատասխանելը. «ՀՅԴ-ն ունի հստակ մեխանիզմներ, ընթացակարգեր, թե ինչպես պետք է ղեկավար մարմինների հետ կապված տարաձայնությունները քննարկվեն: Որեւէ դաշնակցական ընկեր այդ մեխանիզմները մի կողմ թողնելու իրավունք չունի. դա դաշնակցականին ոչ բնորոշ, դատապարտելի արարք է: Երկրորդ. անկախ այս կամ այն դաշնակցականի տեսակետից, ՀՅԴ-ն ինքը նախաձեռնել, նաեւ ջատագովն է քննարկումներ սկսել այս փուլում կուսակցությունում առկա վիճակի առնչությամբ եւ համապատասխան հետեւություններ անել, լուծումներ տալ»:
Ինչ վերաբերում է Բեյրութի կառույցի առաջարկին, ապա Համբարձումյանն ասաց, որ առանձին կառույցներ իրավունք ունեն հանդես գալ նման նախաձեռնությամբ: Եթե այդ կառույցների թիվը հասնի 6-ի՝ կառույցների կեսը պահանջեն, արտակարգ Ընդհանուր ժողով կհրավիրե՞ք: «Բնականաբար, որովհետեւ կանոնակարգն այդպես է պահանջում»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում