Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը իշխանություններին անառակ դատավորի հետ է համեմատում

Մայիս 30,2013 23:08

Դուք ամեն անգամ գալիս եք ԱԺ, փող եք ուզում, բայց չեն տալիս այդ փողը, ի՞նչ իմաստ ունի այդ ամեն ինչը: Այսօր Aravot.am-ն այս հարցն ուղղեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Հիշեցնենք, որ պարոն Անդրեասյանը այսօր 65 մլն դրամ էր ուզում պետբյուջեից՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում կփակի թեժ գիծը, մարզային 6 գրասենյակները: Մինչ այդ նա դարձյալ 10 մլն դրամ էր ուզել՝ չէին տվել:

Կարեն Անդրեասյանն ի պատասխան պատմեց անառակ դատավորի առակը, երբ դատավորից անվերջ արդարություն ես ուզում, ի վերջո այն տրվում է. «Նույն սկզբունքով, երբ դու անվերջ կրկնում ես բավական արդարամիտ եւ ռացիոնալ մի պահանջ՝ ընդամենը տվեք ՄԻՊ-ին 5 բուժման փող, կամ տարբեր լեքսիկոններով, տարբեր համեմատություններով կարող եմ ասել: Եթե տրվի այդ 110 հազար եվրոն, որը մի քանի արտասահմանյան գործուղման գումար է առանձին պաշտոնյաների համար, կամ տրվի մի գումար, որն ի վերջո ամսական կտրվածքով եթե բաշխենք, ծանրագույն գումար չէ, այդ 110 հազար եվրոն եթե տրվի, մենք այլեւս չենք գա այստեղ գումար ուզելու: Մենք փորձեցինք 10-10 մլն-ով գնալ առաջ, բայց առաջին 10 մլն-ը խնդրեցինք՝ տվեցին, երկրորդ 10 մլն-ը մերժեցին: Հիմա այլեւս ժամանակ չունեմ, ինձ մնացել է 4 տարի՝ իմ աշխատանքներն ավելի արդյունավետ անելու համար»:

Մեր հարցին՝ Դուք գիտե՞ք պաշտոնյաների, որոնք 110 հազար եվրոն մի քանի գործուղումների համար են ծախսում, կամ վատնում են հեշտությամբ այդքան գումարը՝ նա պատասխանեց. «Ես գիտեմ, որ այդ 110 հազար եվրոն բուն ծախսերի իմաստով կարող է հավասարվել ասենք 10-20 գործուղման՝ նայած ինչ մակարդակի է: Եթե պետությունը չունի այդ 110 հազար եվրոն մեզ տալու համար, պետք է արդեն լրջագույն ուսումնասիրենք, թե ինչերի վրա կարելի է խնայել, որպեսզի ձեռք բերել այդ 65 մլն-ը: Ես հասկանում եմ, որ մենք ունեցել ենք տնտեսական ճգնաժամ, բայց հիմա մենք դուրս ենք գալիս այդ խնդիրներից, եւ ես ողջամիտ եմ տեսնում, որ մեր պետությունը կկարողանա հայթայթել 110 հազար եվրո՝ ողջ տարվա համար, որ մենք կարողանանք 6 մարզային գրասենյակ պահենք: Դա զգուշացում է, որ կփակվեն գրասենյակները: Եթե դրա կարիքը միայն ես եմ տեսնում, միգուցե ես եմ առաջարկում անիմաստ ծախս մեր պետության համար, եկեք փակենք: Եթե պետք չէ թեժ գծի ծառայությունը, որին այդքան քաղաքացիներ են զանգում, պատմում խոշտանգումներից, տարբեր խնդիրներից, ի սեր Աստծո, եկեք փակենք, ինչքան կարելի է պահել այն օտար հարկատուներին խնդրելով»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Վերնագրի հետ միանգամայն համամիտ եմ: Միայն, ոչ թե՛ պետք է համեմատել, այլ հենց այդպիսինն
    են՝ անառակ, անառակաբարո:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031