Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի օջախների 40 տոկոսում ապրուստը վաստակում են մայրերը

Մայիս 30,2013 22:57

«Փյու» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված զեկույցի համաձայն, Միացյալ Նահանգներում նկատվել է զգալի փոփոխություն՝ ընտանիքների ապրուստն ապահովող անձի առումով:

Այսպես, երկրում հինգ տասնամյակ առաջ երեխաներ ունեցող կանանց ընդամենը 11 տոկոսն էր ապահովում ընտանիքի ֆինանսական կարիքները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված զեկույցի արդյունքները վկայում են այն մասին, որ ընտանիքի ապրուստն ապահովում է միայնակ մայրերի գրեթե երկու երրորդը: Իրենց ամուսիններից ավելի շատ գումար վաստակող ամուսնացած մայրերի թիվն այս ընթացքում կազմել է աշխատող կանանց մոտ մեկ երրորդը:

Հետազոտողների համաձայն, նման փոփոխությանը նպաստել են մարդագրական ոլորտում գրանցված փոփոխությունները: Ամերիկայում բակալավրի կոչում ունեցող կանանց թիվն այժմ գերազանցում է նույն կոչումն ունեցող տղամարդկանց թիվը, կանայք կազմում են նաև ԱՄՆ-ի աշխատուժի գրեթե կեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031