Լրահոս
Օրվա լրահոսը

Lenta. «Վորոնեժում հայազգի «ստրկատերին» պայմանական ազատազրկման են դատապարտել»

Մայիս 30,2013 22:45

Վորոնեժի դատարանը 5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Սուրիկ Բրոյանին, որը մարդկանց ստիպողաբար աշխատացնում էր առանց վարձատրության: Հայտնում է «Լենտա» լրատվականը:

Հետաքննությունը պարզել է, որ 2011թ. սեպտեմբերին Բրոյանը իր մոտ աշխատելու է ընդունել երեք ֆիզիկապես ուժեղ տղամարդկանց ու կարգադրել նրանց, որ իր ֆերմա բերեն անտուններին ու մարգինալներին (կամ մարդկանց, որ իր աշխատակիցները այդպիսին էին համարում) ու ստիպեն, որ առանց վարձատրության աշխատեն:

Հսկիչները ծեծում էին տուժողներին, փակի տակ պահում, շղթայում ու վերցնում նրանց փաստաթղթերը: Եթե նրանցից որեւէ մեկը փախչում էր, նրան գտնում էին ու պատժում: Հետաքննության ժամանակ ի հայտ է եկել չորս տուժողներ (սակայն ոստիկանության գործողության ժամանակ ֆերմայում հայտնաբերվել էր 20 աշխատողներ):

Լրագրողներին հաջողվել է զրուցել տուժողներից մեկի՝ 37-ամյա Սերգեյ Գորդիենկոյի հետ: Նա պատմել է, որ «Գազելով» գնում էր իր ծանոթին հանդիպելու: Մեքենայի վարորդը նրան ֆերմայում աշխատանք էր առաջարկել, բայց նա հրաժարվել էր: Սակայն վարորդը տարել էր նրան Պարուսնոյե գյուղ, որտեղ գտնվում էր Բրոյանի ֆերման: Գորդիենկոն փորձել էր փախչել, բայց հսկիչը բռնել ու ծեծել էր: Նա կորցրել էր գիտակցությունը, իսկ գիշերը ուշքի եկել փակ տարածությունում: Դրանից հետո նրան ստիպել են օրը 12 ժամ հետեւել խոզերին:

Ֆերմայում չգիտեին, որ Գորդիենկոն մեկնելուց առաջ իր ծրագրերի մասին պատմել էր մորը: Նա ասել էր, որ գնում է ժամադրության եւ կվերադառնա երեք օրից: Տեսնլեով, որ որդին չի վերադառնում՝ մայրը դիմել էր ոստիկանություն:

Գորդիենկոն փախուստի ծրագրեր էր մշակում: Պահակներն իմանալով դրա մասին՝ ծեծել են նրան ու ստիպել սպիրտ խմել: Նա քնել էր խիստ տաք խողավակների մոտ ու այրվածք ստացել: Բրոյանը չէր ուզում, որ նա ֆերմայում մեռներ ու տեղափոխել էր նրան գյուղի հիվանդանոց: Սակայն Գորդիենկոյի վիճակն այնքան էր ծանրացել, որ նրան տեղափոխել էին Վորոնեժի շրջանային հիվանդանոցը: Այնտեղ պարզվել էր, որ նա որպես անհայտ կորած գտնվում է հետախուզման մեջ: Ուշքի գալով՝ Գորդիենկոն ցուցմունք է տվել, ինչից հետո ոստիկանները մեկնել են ֆերմա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031