Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականը Ծառուկյանի եկեղեցու մասին. «Հո բորսայական ապրա՞նք չի»

Մայիս 30,2013 22:39

Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցին բուռն քննարկումների տեղիք տվեց եւ մինչ օրս ֆեյսբուքում շրջանառվում է, թե մեր նման սոցիալական ծանր պայմաններում գտնվող երկրում այս պահին 60 մլն դոլար ծախսել եկեղեցու համար չէր կարելի: Պետք էր ավելի արդյունավետ ծախսել այդ գումարները: Օրինակ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն առաջարկում էր այդ գումարով մի քանի հինավուրց եկեղեցի վերականգնել եւ մնացած գումարով զենք-զինամթերք ձեռք բերել:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց՝ որպես տնտեսագետ, ի՞նչ եք կարծում, այդ 60 մլն դոլարի ծախսն արդյունավե՞տ էր՝ հաշվի առնելով, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը: Նա պատասխանեց. «Եթե դուք նայեք, տեսնեք, ինչ զարդաքանդակներ կան այնտեղ, հո բորսայական ապրա՞նք չի, այդ զարդաքանդակները…ես գտնում եմ, որ այդ թիվն արժանահավատ է: Դուք գիտե՞ք քանի տարվա ընթացքում է դա կառուցվել՝ 7 տարվա ընթացքում: Բա 7 տարվա ընթացքում ամեն մի զարդաքանդակի նրբությունն ինչ է, չէ՞ որ դա մնալու է դարերով: Դա հարստություն է, եւ կարծում եմ՝ անպայման հիմնավորված է այդ ծախսը»:

Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ այցելել է այդ եկեղեցի դեռեւս կառուցման ընթացքում: Մեր հարցին՝ իսկ առհասարակ եկեղեցիներ հաճա՞խ եք գնում՝ նա պատասխանեց. «Չէ, չէի ասի, եթե ժամանակ է  լինում…Օրինակ գնացել էի Ղարաբաղ, Շուշիում մտա մոմ վառեցի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Spartak says:

    …Այո, դարերի համար է կառուցված,և պետք չէ այդքան վատատես լինել:ՀՀ դատախազն էլ իր ծննդավայրում է եկեղեցի կառուցել, ինչո՞ւ որևէ մեկը քննարկման առարկա չդարձրեց:Անձամբ ես ողջունում եմ նման նախաձեռնությունները:Իսկ ինչ վերաբերում է ավերակ եկեղեցիներին՝ երկրորդ կարծիք լինել չի կարող:

  2. Գաբուճյան says:

    Thanks, Hripsime

  3. Maxim says:

    ԲՀԿ-ի պատգամավոր Միքայել Մելքումյանը որպես տնտեսագետ, շատ դիպուկ պատասխանեց այն
    հարցին, թե՛ որքանով է արդյունավետ ծախսված գումարը, հաշվի առնելով մեր երկրի վիճակը:
    Բայց ավելի դիպուկ կլիներ, եթե հարցի պատասխանը լիներ՝ 1973-1975 մեր ԱՐԱՐԱՏ ֆուտբոլային
    թիմի հաջողությունների մասին, կամ Սիրուշոյի ելույթը՝ Եվրոտեսիլում, որով մենք քելե-քելեյով
    աշխարհ կզացրեցինք:
    Իսկ ավելի համեստ պատասխանը՝ որ 60 մլն ԱՄՆ դոլլարը, հենց այն գունարն է, որով կարելի է, և
    խիստ անհրաժեշտ, Հայաստանի բոլոր գյուղական վայրերում կառուցել կաթի մշակման փոքր
    արտադրություններ, որի շնորհիվ ոչ միայն չներմուծել 1200 տոննա պանիր, այլ կրկնակի քանակով
    արտահանել՝, որը ապահովի եվրոպական նորմերին:
    Թեպետ այդ գումարով ավելի լավ է եկեղեցի կառուցել, քան վերջին 5 տարիներում՝ 3 մլրդ 750մլն
    պետությանը պարտքի տակ գցել՝ հանուն բաժակաճառի և շալլախոյի, և մնալ անպատիժ:

  4. Spartak says:

    …Մոռանում եք, որ գործ ունեք բիզնեսմենի հետ:Իր գումարն է, ինքն է տնօրինում:Ավելի լավ չէ մնայուն արժեք ստեղծել:Չաներ,այդ գումարը մնալու էր բանկում ու տոկոսներ էր աշխատելու կամ էլ աներևակայելի ծախսերի հետ կապված հարսանիքներ ու քեֆեր էր անելու:Ի՞նչ ենք կպել այդ մարդու փողերից,փոխարենը մենք էլ մտածենք,թե ինչպես փող աշխատենք:Հա, ես անկուսակցական եմ և այնքան էլ չեմ երկրպագում Ծառուկյանին:Մեկ-մեկ լավ եմ զգում նրա բարեգործություններից /Ֆրանսիայում արվեստի տուն, բարեգործական ավտոբուս և այլն/:Քոչարյան Սեդրակը, Ալեքսանյան Սամվելը, շատերը, կարող էին, չէ՞ իրենք էլ ինչ-որ բան անել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031