Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արեշեւը՝ Կուրղինյանի հայտարարությունների շուրջ․ «ՌԴ-ում մարդիկ ազատորեն տարբեր կարծիքներ կարող են արտահայտել»

Մայիս 30,2013 22:32

Սեւծովյան–Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Երեւան ժամանած Սերգեյ Կուրղինյանի աղմկահարույց հայտարարություններին  եւ դրանց հետեւած կարծիքներին, թե նա հայաստանյան հանրությանը հղել է Կրեմլի մեսիջները՝ նկատեց «Ես հարգում եմ Սերգեյ Երվանդովիչին որպես քաղաքագետի, վերլուծաբանի։ Տարբեր տեսակետներին կարելի է տարբեր կերպ վերաբերվել: Իմ կարծիքով, նրա ժամանումը Երեւան եւ նրա գնահատականները լայն հետաքրքրություն պետք է առաջացնեն, ոչ թե որպես Կրեմլի մեսիջներ, այլ այն ելակետից, որ ցանկացած գրագետ, խելացի քաղաքագետ, վերլուծաբան նախեւառաջ իր տեսակետն է արտահայտում, ոչ թե այն, ինչ նրան պարտադրում են ասել: Ես ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ Ռուսաստանը բավականաչափ դեմոկրատական երկիր է եւ մարդիկ ազատորեն ամենատարբեր կարծիքներ կարող են արտահայտել»:

 

Սեւծովյան–Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Անդրեյ Արեշեւի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031