Ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանը փորձում է արվեստի նոր մոտեցումներ գտնել՝ երաժշտությունը միակցելով նկարչությանը: «Մեթալ ինսայդեր» պարբերականը հայտնում է, որ Թանկյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել իր «Երաժշտական նկարների ժամանակն է» նախագծի մասին:
Նա երաժշտություն է գրում, հետո այդ երաժշտությունը վերածում է աբստրակտ նկարի՝ նկարելու համար օգտագործելով երաժշտական բաղադրիչներ:
Թանկյանն արդեն այդպիսի 17 գործ է արել, բայց դրանցից ոչ բոլորի վրա է բարձրախոսներ ամրակցված ու ոչ բոլորն են նվագում: Օրինակ, «Մեքենան վրաերթի է ենթարկել ինձ» գործը Թանկյանը ստեղծել է իր մեքենայով յոթ անգամ կտավի վրայով անցնելով: Մեկ այլ նկար՝ «Աստղային գիշեր»-ը, նա նկարել է ներկով լի փուչիկները կտավի վրա գցելով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ