Չինաստանի Ցզյանիսի գավառի Շանգվան գյուղի բնակչուհի Վան Մուսիանը շուրջ 11 տարի շարունակ հատուկ վանդակի մեջ է պահում իր որդուն: Մուսիանի 42-ամյա որդի Վու Յուանհոնգը 2001թ.-ին սպանել էր 13 տարեկան երեխայի, սակայն դատարանը տղամարդուն ճանաչել էր անմեղսունակ, քանի որ սպանությունից դեռևս տարիներ առաջ տղամարդու մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա: Դատարանը սահմանափակվել էր մարդասպանին պարտադրելով միայն տնային կալանք: Սակայն հիվանդ տղամարդը, չենթարկվելով դատարանի որոշմանը, հաճախակի տանից դուրս էր գալիս և վտանգ առաջացնում տեղի բնակիչների շրջանում: Չցանկանալով որդուն տեղափոխել հոգեբուժարան` նրա մայրը դիմել է ծայրահեղ քայլի: «Այն բանից հետո, երբ որդիս սկսեց դուրս գալ տանից և վախեցնել մարդկանց, ես ստիպված եղա ձեռնարկել որոշիչ քայլեր և ընդունել իմ կյանքի ամենադժվարին որոշումը` փակել նրան վանդակի մեջ», – նշել է Յուանհոնգի 74-ամյա մայրը: Հայտնվելով վանդակի մեջ` հիվանդ-մարդասպանին հաջողվել է մի քանի անգամ ճողոպրել այնտեղից, ինչի հետևանքով նրա մայրը ավելի է ամրացրել վանդակի ճաղերն ու փախուստն այնտեղից դարձրել անհնար: Թոշակառու մայրը նշել է նաև, որ օրը 3 անգամ կերակրում է որդուն և հոգ տանում նրա բնական կարիքների համար: Որդուն զրկելով բոլոր տեսակ ազատություններից, մայրը ապահովել է տեղի բնակիչների հանգստությունն ու անվտանգությունը:
Կյանքի ընթացքում մարդու կորցրած թարթիչների ընդհանուր երկարությունն անցնում է 30 մետրից:
Կարդացեք նաև
Ամենից շատ շաքար օգտագործում են Կոստա Ռիկայի բնակիչները, յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկնում է շուրջ 60 կգ. շաքար: