Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյան համայնքի բնակիչները զրկված են տրանսպորտից

Մայիս 30,2013 19:27

Երկու շաբաթ է՝ Գյումրի քաղաքից մոտ 7-10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ախուրյան համայնքի բնակիչները զրկված են տրանսպորտից. երթեւեկող միակ ավտոբուսի շահագործման պայմանագրի ժամկետը լրացել է, նոր մարդիկ էլ չեն ուզում մրցույթի մասնակցել ու գծատեր դառնալ` ոչ շահութաբեր լինելու պատճառաբանությամբ: Այսօր Շիրակի մարզպետարանի դիմաց նոր ախուրյանցիները բողոքի ցույց են կազմակերպել`Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից ու փոխմազրպետ Սեյրան Պետրոսյանից բավականին խիստ տոնով պահանջելով լուծել իրենց խնդիրը:

Բանն այն է, որ ախուրյանցիներից շատերը Գյումրիում են աշխատում, երեխաները հենց այս քաղաքի դասախոսների մոտ են մասնավոր պարապում, իսկ տաքսիներով գնալ-գալը կրկնակի թանկ է նստում: Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ տվյալ երթուղու շահագործման ժամկետը լրացել է, հայտարարված նոր մրցույթին էլ հայտ ներկայացնող չկա, քանի որ շահութաբեր չէ, ժամը 6-ից հետո մարդ չի երթեւեկում, նմանապես մարդկանց հոսքը շատ չէ շաբաթ-կիրակի օրերին, իսկ այս ամենը բիզնես է, եւ գծատերը տուժում է: Հենց այդ պատճառով էլ բոլորը փախչում այդ գծից: Հիմա մարզպետարանը, ըստ փոխմարզպետի, ամեն ինչ անում է համոզլու, որպեսզի որեւէ մեկը մասնակցի այս մրցույթին, որոշակի ներդրումներ պիտի կատարի նա եւ համայնքապետարանը:

Մեզ հետ զրույցում գյուղապետի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանն ասաց, որ համայնքը ֆինանսապես ի վիճակի է ավտոբուս գնել, սակայն խնդիր է երկաթուղի մտնել, հենց այնպես չեն կարող սպասարկել, անհրաժեշտ է մրցույթի մասնակցել, հաղթող ճանաչվել: Փոխգյուղապետի ասելով, թեեւ Ախուրյան գնացող տաքսիները շատ լավ աշխատում են, սակայն միայն տաքսիների հույսին մնալը հարցի լուծում չէ, քանի որ դա թանկ է նստում բնակիչների վրա ու հարցին խելամիտ լուծում է պետք: Շիրակի մարզպետարանում խոստացել են հարցը լուծել հաջորդ շաբաթվա ընթացքում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031