Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը կողմ է, երբ սուբսիդավորումը օտարի՞ հաշվին է

Մայիս 30,2013 17:46

Այս տարվա մայիսի 16-ի ՀՀ կառավարության նիստում` վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ կառավարությունը որոշել է համընդհանուր սուբսիդավորում իրականացնել գազի գնի 30 %-ի չափով: Այսինքն` ճիշտ հակառակ կարծիք հայտնեց 4 տարի առաջ հնչեցրած իր տեսակետին. 2009 թ. դեկտեմբերի 25-ին կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչպես նախկինում էր, կառավարությունը սուբսիդավորի գազի գինը, վարչապետը պատասխանել էր. «Իմ մտքով նման բան չի անցել։ Եվ Ձեզ խորհուրդ եմ տալիս ոչ մեկի նման բաներ չհուշել։ Ոչ, ես կողմնակից չեմ»։

Aravot. am-ը վարչապետից հետաքրքրվել էր, թե ինչո՞վ է բացատրում այս հակասությունը:
Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը մեր գրավոր հարցմանն այսպես պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն առիթ ունեցել է հայտարարելու, որ սուբսիդավորման մեխանիզմները ընդհանրապես շատ տարբեր են լինում: Սուբսիդավորման այն մեխանիզմը, որը առաջարկվում է, այժմ մենք քննարկում ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ դրա արդյունքների մասին անպայման կտեղեկացվի հանրությանը՝ բանակցությունների ավարտից անմիջապես հետո»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031