Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարը «ոչ կոռեկտ» որակեց ՀԱԿ պատգամավորի հարցը

Մայիս 30,2013 17:39

«Մենք գիտենք, թե ինչպիսի երկիր ենք, ինչպիսի բյուջե ունենք և չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ, ամեն ինչ պետք է լինի պատշաճի սահմաններում»,- այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանը:

Ըստ նրա, Հայաստանի համար շատ կարևոր է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահության ստանձնումը, բայց դա դեռ չի նշանակում, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է պետբյուջեից ստացած գումարները շռայլի միայն այդ ուղղությամբ` շրջանցելով այլ խնդիրները: Նրա խոսքով` ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունն, իհարկե, գերակայություն է, և մեր երկիրն առկա ֆինանսական միջոցների շրջանակներում պետք է կարողանա միջոցառումները կազմակերպել պատշաճ մակարդակով` թե Երևանում, թե Ստրասբուրգում:

Անդրադառնալով ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին և Հայաստանի` ԵՄ անդամակցությանը` փոխնախարարն ասաց, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը պարզապես ենթադրում է նոր հարաբերություններ ԵՄ-ի հետ: Նա հիշեցրեց, որ ԵՄ-ին անդամակցելու հարց, Հայաստանի կողմից երբևէ չի ներկայացվել: «Դա հստակ է մեր և ԵՄ-ի հարաբերություններում, և դա ընդունված է ԵՄ-ի կողմից: Խոսքը միայն Հայաստանի զարգացման հեռանկարները եվրոպական արժեքներին համահունչ դարձնելու մասին է»,- ասաց նա:

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը փոխարտգործնախարարից հետաքրքրվեց` արդյոք արտգործնախարարությունն իր համաձայնությունը տվել է ԱԳՆ շենքի վաճառքին: Զոհրաբ Մնացականյանը շրջանցեց հարցը` նշելով, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում: Փոխարենը ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանում տվեց` ԱԳՆ շենքի վաճառքի առումով արտաքին գործերի նախարարության համաձայնության կարիքը չկար, որովհետև շենքն, ըստ նրա, պատկանում է ոչ թե ԱԳՆ-ին, այլ պետությանը: «Ուստի հարցը կոռեկտ չի»,- եզրափակեց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հետաքրքիր է, կոռեկտ ասելով՝ ի՞նչ նկատի ունի ավազակախումբը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031