Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկանդարյան. Հայաստանում ընդդիմություն չկա

Մայիս 30,2013 17:19

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, վերջին ընտրությունները Հայաստանում համեմատական կարգով մաքուր անցան, բայց դա չի նշանակում, որ չկիրառվեցին պետական ռեսուրսները:

Այսօր Կովկասի ինստիտուտում «Ընտրական տարվա արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետն ասաց, որ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկրում գաղափարները պարտվում են, տեխնոլոգիաները` հաղթում, ինչպես եղավ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի դեպքում. «Այն ուժերը, որոնք աշխատեցին հանրային գործիքներով, պարտվեցին»:

Հետո անդրադառնալով «Ժառանգության» կուսակցության ցուցանիշներին նախագահական ընտրությունների եւ ավագանու ընտրությունների ժամանակ, նկատեց, որ վերջին ընտրության ժամանակ «Ժառանգությունը» չորս անգամ քիչ ձայներ հավաքեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեց ընդդիմության ձայները եւ կորցրեց այդ կապիտալը, որն ուներ: Ընդդիմություն Հայաստանում չկա, փլատակների տակ է: Այն, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն չմասնակցեցին նախագահական ընտրություններին, վկայությունն է այն բանի, թե ինչ վիճակում են ընդդիմադիր ուժերը: Միշտ հարցնում են՝ ընդդիմադիր ուժերը կմիանա՞ն, թե՞` ոչ: Ես էլ ասում եմ դա նշանակություն չունի, այն ընդդիմությունը, որը կա այսօր, միանալու դեպքում էլ ոչինչ չի կարող անել»:

Քաղաքագետի գնահատմամբ, քաղաքական դաշտում տխուր պատկեր է. «Այն, որ երկրում առանց ընդդիմության վատ է, այն, որ ՀՀԿ-ի համար լավ է առանց ընդդիմության, էլի վատ է… բայց պետք է չմոռանալ նաեւ, որ քաղաքականության մեջ երբեք ոչինչ չի փոխվում նրա համար, որ այդ ուժում լավ մարդիկ են, այլ փոխում են ինչ որ բան, երբ իրենց պարտադրում են ինչ-որ բան փոխել»:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի դիտարկմանը, թե ընտրություններից հետո Հայաստանում ոչինչ չփոխվեց, հակադարձեց՝ այն էլ ոնց է փոխվել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Քաղաքապետի ընտրություններ ասած խայտառակությունը,՝ շատ բան փոխեց նորմալ մարդկանց
    համար՝, այն որ երկիրը, ազգը, ժողովուրդը, գտնվում է բարոյահոգեբանական խորը ճգնաժամի մեջ:
    Եվ չի բացառվում, որ այդ իրենց վաճառողները, վաճառվեն ցանկացած իրավիճակում, ցանկացածին:
    Մեր ազգից շատերին պետք է արգելել ընդհանրապես,՝ Մաշտոցի, Նարեկացու, Քուչակի, Կոմիտասի,
    Խաչատրյանի անունները տալ, քանի որ միայն արժանավորները իրավունք ունեն նրանցով պարծենալ:
    Պարզվում է, որ մենք չունենք նաև մտավորականություն, բացառությամբ՝ Լևոն Խեչոյանի, Ռուբեն
    Հախվերդյանի և էլի մեկ տասնյակի չափ հարգարժան մարդկանցից, մնացածը ուղղակի արհեստով,
    կամ ինքնախաբեությամբ զբաղված մարդիք են, իսկ պրոֆեսյոնալ հայտնի արվեստագետները,՝
    իրենց գործն են անում, առանց ազգի ճակատագրով մտահոգվելու:
    Ինչ վերաբերվում է,՝ հանցագործ վարչախմբին, ապա եթե նրանք երբևիցե չստանան իրենց արժանի
    պատիժը, ապա մեր ազգը կլինի արժանի նրան՝, ինչին որ այսօր տիրապետում է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031