Լրահոս
Օրվա լրահոսը

« Եթե ուզում ես բարձրություն հաղթահարել, ապա պետք է պատրաստ լինես նաև վայրէջքներին». Նարեկ Ավոյան

Մայիս 30,2013 17:16

Պարկուրը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1980-ական թվականներին Ֆրանսիայում Դևիդ Բելի կողմից, ով իր ընկերոջ` Սեբաստիանի հետ ստեղծեց  «Le Parkour»-ը և փորձեց ապացուցել, որ անգամ ամենաանհավանական և դժվարանցանելի տեղերը կարելի է դարձնել անցանելի, եթե կա նպատակ և հզոր կամք:
Այսօր պարկուրը նաև լայն տարածում է փորձում գտնել Հայաստանում ի շնորհիվ Նարեկ Ավոյանի, ով 8-9 տարի է, ինչ զբաղվում է պարկուրով և Հայաստանի պարկուրի ֆեդերացիայի նախագահն է:

-Ինչպե՞ս առաջացավ Պարկուրի ֆեդերացիա հիմնելու գաղափարը:
Քանի որ պարկուրը Հայաստանում պաշտոնական բնույթ չէր կրում, որոշեցի ֆեդերացիա բացել և ավելի նպաստել պարկուրի զարգացմանը Հայաստանում: Շատ մարդիկ կային, ովքեր տարբեր տեղերում էին ծավալում իրենց գործունեությունը, իսկ ես  որոշեցի ֆեդերացիայի միջոցով համախմբել բոլորին, ովքեր հետաքրքրված են պարկուրով և սկսել միասին լուրջ աշխատել:
-Իսկ շա՞տ են պարկուրով հետաքրքրվողները, ի՞նչ տարիքային խմբեր կան:
Երբ նայում եմ երկու տարի առաջ և հիմա պատկերացրեք, որ երկու տարիների ընթացքում երիտասարդների քանակը կտրուկ աճել է: Մեզ մոտ տարիքը էապես դեր չի խաղում 11 տարեկանից սկսած մինչև 29 տարեկան աշակերտներ ունենք, որոնք բավականին լուրջ զբաղվում են պարկուրով:
-Երևանի տարածքում կա՞ն պարկուրի համար  նախատեսված անհաղթահարելի տարածքներ, որտեղ անցկացնում եք պարապմունքները:
Այո Երևանում կան լքված տարածքներ, բարձ- ցածր պուրակներ, բայց սկսնակները իրենց պարապմուքները անցկացնում են մարզադահլիճում, որովհետև ռիսկային գործոնը մեծ Է, վտանգավոր հնարքներ շատ կան, որոնք դրսում սովորելը բավականին վտանգավոր է, սակայն երբ սկսնակները արդեն  որոշակիորեն պատրաստ են լինում դժվարություններ հաղթահարելուն մարզումները դրսում ենք անցկացնում:
-Ինչպես դուք նշեցիք ռիսկային գործոնը մեծ է, վնասվածքներ շա՞տ եք  ստանում:
Իմ աշակերտները ո՛չ,այսինքն դեռ նման լուրջ տրավմաներ չեն ստացել, իսկ կոնկրետ ինձ մոտ շատ են եղել, որովհետև ես ինքնուս եմ: Ես ամենաբարդ հնարքները ինքս եմ սովորել , ահա թե ինչով են տարբերվում ներկայիս պարկուրով զբաղվողները իրենցից ավելի վաղ սերնդից:3569_152862021554373_1317138441_n
-Առօրյայում եղե՞լ են այնպիսի դեպքեր, որտեղ պարկուրի նշանակությունը ավելի լավ եք զգացել:
Իհարկե եղել են, հիշում եմ, երբ մեր հարևանը մոռացել էր իրենց տան բանալին, իսկ տանը փոքր երեխա կար, այդ ժամանակ ես բարձրացա պատուհանով, ներս մտա և դուռը  բացեցի, ամենաշատը այս դեպքն է տպավորվել:
– Քեզ համար անհաղթահարելի հնարքներ լինու՞մ են, կհիշե՞ս դրանցից ամենադժվարը:
Քանի որ ես ինքնուս էի, այնպես էր ստացվում, որ անընդհատ վնասվածքներ էի ստանում մինչև հնարքը ստացվում էր ինձ մոտ: Ամենաանհաղթահարելին եղել է այն, որ ձախ ոտքիս  2 վիահատություններից հետո նորից սկսել եմ պարապել:
-Իսկ ի՞նչ ես կարծում՝ միայն ուժեղ կամքը բավակա՞ն է անհաղթահարելին հաղթահարելի դարձնելու համար:
Գիտե՞ք, ամեն մարդու մոտ տարբեր է, բայց եթե մարդ ունի կամքի ուժ և նպատակ է դնում իր առջև, ապա անպայման  կկարողանա հաղթահարել այն, ես այսպես եմ կարծում:
-Հոգեբանորեն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ պարկուրը մարդու վրա:
Եթե մարդիկ հոգեպես tracer-ներ (մարդիկ, ովքեր զբաղվում են պարկուրով) են նրանք կյանքին նայում են այլ տեսանկյունից: Իսկական tracer-ի մոտ ամենաանլուծելի խնդիրը միշտ էլ հնարավոր է լուծել: Երբ սկսում ես զբաղվել պարկուրով, սկսում ես թե՛ հոգեպես, և թե՛ մտածելակեպով ավելի հեռուն նայել: Պարկուրը սովորեցնում է վեր բարձրանալ, ոտքի կանգնել և շարունակել ճանապարհը, քանի անգամ  կուզես ընկիր, մեկ է, պետք է կարողանաս ոտքի կանգնել: Եթե ուզում ես լինել բարձրության վրա, պետք է պատրաստ լինես նաև վայրէջքներին:
Եթե պարկուրով չզբաղվեիր, ապա՞ . . .
Եթե չլիներ պարկուրը երևի կզբաղվեի որևէ էքստերեմալ սպորտաձևով, չնայած հիմա մենակ պարկուրով չէ, որ զբաղվում եմ, երկրորդ աշխատանքս ֆոտոմոդելինգն է:
Իսկ ձեզ մոտ աղջիկներ կա՞ն, ովքեր նույնպես հետաքրքրված են պարկուրով:
Իհարկե կան, բայց շատ քիչ են, երկու, երեք հոգի, սակայն լուրջ չեն զբաղվում պարկուրով, միայն սիրողական:
-Այս տարի ֆեդերացիան ի՞նչ խնդիրներ ունի իր առջև դրված:

Այս տարի և մնացած տարիներին էլ  մենք փորձելու ենք զարգացնել պարկուրը Հայաստանում և ամուր հիմքերի վրա դնել այն:
                                                                                              
                                                                                                     Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk Aleksanyan says:

    Եթե կարելի է կգրեք Ձեր մարզադահլիճի հեռախոսահամարը և հասցեն:

  2. Sergey says:

    Եթե կարելի է կգրեք Ձեր մարզադահլիճի հեռախոսահամարը և հասցեն

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031