Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենակից պաշտոնյաների «դեսանտ»՝ Բերդում

Մայիս 30,2013 16:39

Մայիսի 26-ին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Երեւանի տնտեսագիտության ինստիտուտի ռեկտոր Կորյուն Աթոյանը, Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հանդիպում են ունեցել Բերդի տարածաշրջանի համայնքապետերի հետ, նրանց հետ քննարկել համայնքներում գյուղատնտեսական եւ այլ ծրագրեր իրականացնելու հարցեր:

Նշենք, որ Կ. Աթոյանը, Մ. Բադալյանը, Դ. Դումանյանը ծագումով Բերդի տարածաշրջանից են: Աթոյանը ծնվել է Բերդ քաղաքում, Բադալյանը՝ Արծվաբերդում, Դերենիկ Դումանյանն էլ արմատներով Արծաբերդից է: Առողջապահության նախարար Դումանյանը ծագումով Բերդի տարածաշրջանից է, բայց տարիներ շարունակ չի լուծվում Բերդի բժշկական կենտրոնը մասնագետ կադրերով համալրելու գործը:

Բերդի մեր աղբյուրները հայտնում են, որ Մանվել Բադալյանը եւ Դերենիկ Դումանյանը 2013 թ. նախագահական ընտրություններում հայրենի Արծվաբերդում պետք է սատարեին Սերժ Սարգսյանին: Սակայն Սերժ Սարգսյանն այս գյուղում ավելի քիչ ձայներ է ստացել, քան Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այս մասին հարցրինք Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանին: ԲՀԿ անդամ գյուղապետը հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն Արծվաբերդում ավելի շատ ձայներ է ստացել ,ասելով, թե գյուղացիներն իրենց կամոք են քվեարկել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031