ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը չի պատրաստվում իր աշխատավարձը փոխանցել կարկուտից տուժած Արմավիրի մարզի գյուղացիներին։
«Դա լուծում չէ, դա ցուցադրական ակցիա է, որովհետեւ այն միլիարդները, որ տուժել են համայնքները, բոլոր պատգամավորները, իրենց բոլոր աշխատավարձերն էլ, որ գումարեն, մեկ համայնքի խնդիր էլ չի լուծվի, դա ընդամենը շոու է»,- «Ա1+»-ին ասաց ՀԱԿ պատգամավորը։
Արամ Մանուկյանի խոսքերով՝ գյուղացուն պետք է այնքան փոխհատուցում տալ, ինչքան վնասվել է. «Իշխանությունը ոչ թե պետք է օգնի, այլ փոխհատուցի ամբողջ գումարը»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ