Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրությունները Հայաստանում ոչինչ չփոխեցին. Ստյոպա Սաֆարյան

Մայիս 30,2013 16:22

«Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում անցկացված չորս ընտրությունների արդյունքում ոչինչ չփոխվեց:

«Այս անգամ էլ ՀՀԿ-ն նույն ձեւով, պետական լծակների եւ ընտրությունների անվերահսկելիության արդյունքում վերարտադրվեց»,- այսօր Կովկասյան ինստիտուտում «Ընտրական տարվա արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց պարոն Սաֆարյանը:

Նրա խոսքերով, իշխանությունները խոստացան բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը խորհրդարանում կանխել, բայց արդյունքում գործարարները խորհրդարան եկան մեծամասնական ընտրակարգով. «Արդյունքում իշխող կուսակցությունը 41 տոկոսանոց բոնուս է ստանում, մեկ երրորդը իշխանությունը կանխավ կարող է համարել իր գրպանում դրած, որովհետեւ այդտեղ մարդիկ են, անցնում, որոնց մեջքին թփթփացնում են իշխանությունները»:

Պարոն Սաֆարյանը դժգոհեց, որ նախագահական ընտրություններին 1988 տեղամասերը բացելու իրենց պահանջից ոչ մեկը չբավավարվեց, ըստ նրա, վերահաշվարկ է եղել միայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահների որոշմամբ ու այն տեղամասերում, որտեղ պարկերը բացված էին. «Ի տարբերություն ավագանու ընտրությունների, նախագահական ընտրություններին մանիպուլյացիաները տեղի են ունեցել ընտրացուցակներում քվեարկողների թվի ուռճացմամբ: Սեփական բնակարաններում այլ անձանց գրանցելու թույլտվությունն էլ Հայաստանում այլեւս փող արժե, դրա միջոցով էլ մարդիկ փող աշխատեցին»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ պատմական ակնարկ ներկայացրեց, թե ընտրություններին ինչ կատարվեց: Նա առաջընթաց համարեց, որ խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով տասնութ նոր մարդ է համալրել ԱԺ-ն եւ նույնքան էլ համամասնական ցուցակով: Ընտրությունների արդյունքում, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, քաղաքական նոր մշակույթ ձեւավորվեց: Մասնավորապես պատգամավորը նկատել էր թշնամանքի եւ զանգվածային անկարգությունների պակաս՝ նախորդ ընտրությունների համեմատ: Վերջում էլ հավելեց, որ ՀՀԿ-ն չի ասում, թե բացթողումներ չեղան, այլ հակառակը եւ պատրաստ է բացթողումները վերացնել, որ հաջորդ ընտրություններն ավելի լավ անցնեն:

Նա նաեւ ասաց, որ պատասխանատվությամբ պետք է մոտենալ այն ձայներին, որոնք մեր հանրությունն է տվել ՀՀԿ-ին. «Պետք է հնարավորություն ստեղծենք, երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Դրա համար պետք է գործուն ընդդիմություն՝ իր ծրագրերով, որ կարողանա առաջարկություններ ու ծրագրեր ներկայացնի: Իշխանությանն էլ պետք է հանդուրժողականություն, որ այն ծրագրերը, որոնց մեջ կան իրատեսություն, դառնան իրականություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031