Ֆուտբոլի Ռումինիայի առաջնության 34-րդ տուրի «Պետրոլուլոմ» եւ «Գազ Մեթան» թիմերի հանդիպման մրցավարը վեց ֆուտբոլիստի, 2-ին` դաշտի տերերից, 4-ին` հյուրերից, հեռացրել է խաղադաշտից եւ 10 խաղացողի էլ դեղին քարտ ցույց տվել, միեւնույն ժամանակ հանդիպման հիմնական ժամանակին ավելացնելով լրացուցիչ 15 րոպե:
Խաղի 103-րդ րոպեին, երբ հյուրերն առջեւում էին 1:0 հաշվով, մրցավարը նրանց պատժել է 11 մետրանոց հարվածով, որը հաջող իրացնելով՝ տանտերերը խուսափել են պարտությունից:
Հետաքրքիր է, որ բոլոր պատժամիջոցները կիրառվել են երկրորդ խաղակեսում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ