Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Թոքմաջյան. Չի կարող բենզինը, հյուրանոցը, ավիատոմսը լինել թանկ, իսկ կրթությունը՝ էժան

Մայիս 30,2013 15:26

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով համալսարանում ուսման վարձերի բարձրացման անհրաժեշտությունից, նշեց. «Չի կարող բենզինը, հյուրանոցը, ավիատոմսը եւ մնացածը լինել շուկայական գներով, իսկ կրթությունը՝ 15-25 անգամ էժան: Ու այդպիսով լինի որակյալ կրթություն՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Հայաստանում վարձերը խայտառակ ցածր են, նույն ճարտարապետության ֆակուլտետում, որի դիպլոմը Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել է ֆրանսիականին հավասար, մեկ տարվա ուսման վարձը 20 անգամ ավելի ցածր է, քան Ֆրանսիայում:

Մենք Ռաշիդյանների, Ջիմ Թորոսյանների, Հրաչիկ Պողոսյանի եւ այլոց էնտուզիազմի շնորհիվ առայժմ կարողանում ենք պահպանել բուհի զարգացման հնարավորությունները, բայց հավերժ էնտուզիազմի հաշվին հնարավոր չէ առաջ գնալ, որովհետեւ կրթությունը թանկ հաճույք է»:

Պարոն Թոքմաջյանի ասելով, վարձավճարները չբարձրացնելը կնշանակի կոռուպցիոն ռիսկերի աճ, լաբորատորիաների չարդիականացում եւ այլն: «Ուղղակի հաշվի առնելով, որ մեր ժողովրդի վճարունակությունը ցածր է, մենք դանդաղ ենք գնում վարձավճարների բարձրացման ճանապարհով: Եթե ուսման վարձերը չենք բարձրացնում, գնաճի պարագայում ստիպված ենք բարձրացնել դասախոսների աշխատավարձերը: Իսկ եթե այսպես գնա, ամբողջ գումարը ստիպված կլինենք տալ որպես աշխատավարձ ու բուհերը չեն կարողանա զարգանալ: Այլընտրանքը հետեւյալն է՝ կամ պետք է ունենանք ո՛չ որակյալ կրթություն, կամ որակյալ կրթություն՝ նորմալ ֆինանսավորման պայմաններում: Հաճախ հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ դա չեն անում ինչ-որ ֆոնդեր: Թե գումարը որտեղից կգա, դա քննարկելու հարց է, բայց մի բան պարզ է՝ առանց լուրջ ներդրումների նորմալ կրթությունն անհնար է, խոսքը վերաբերում է ոչ միայն բարձրագույն կրթությանը»,-համոզված է պարոն Թոքմաջյանը:

Արա Ավետիսյան

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանն էլ Aravot.am-ին ասաց. «Ճարտարագիտական համալսարանում նույնպես վարձավճարների որոշակի տարբերակված բարձրացում է տեղի ունենալու՝ 10-12 տոկոսի չափով: Ճարտարագիտական կրթությունը, որպես ոչ բազային լաբորատորիաներով ուղեկցվող կրթություն, ծախսատար է, այդ մասով զուտ հավասարակշռված բյուջե ունենալու խնդիրն ենք լուծում»:

Պարոն Ավետիսյանն ասաց, որ հաշվարկներն արել են՝ հաշվի առնելով երկրի տնտեսական եւ իրենց բուհի դիմորդի սոցիալական վիճակը: Այն հարցին՝ արդյոք վարձերի բարձրացումը կբերի դիմորդների թվի նվազման, ռեկտորն ասաց, որ ամեն ինչ պարզ կլինի այս տարվա դիմորդների թվից:

Հավելեց, որ 11 մասնագիտությունների գծով պարտադիր են հայտարարել ֆիզիկայի միասնական քննությունը, քանի որ ցանկանում են ունենալ ե՛ւ որակյալ կադրեր, ե՛ւ նյութական ապահովություն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ani says:

    Պարոն Ավետիսյանն ու Թոքմաջյանը միայն գներն են համեմատում այլ երկրների հետ, իսկ որակական առումներով թե իրենք, և թե իրենց բուհերը զբաղեցնում են աշխարհում կրթական մակարդակով վերջին տեղերից մեկը….իրենց շրջանավարտները մեսամասսամբ անգրագետ, անկիրթ, ապագա գործազուրկներ են….ու իրենք դա շատ լավ հասկանում են: Կոռուպացված
    բուհերում լավ կրթություն լինել չի կարող, էլ չեմ ասում մրցունակ:
    Անորակ բուհեր, անորակ ղեկավարներ…..

    • Levon says:

      Անի յան Դուք շփվել եք երկու ԲՈՒՀ-երից գոնե մեկի հետ, որ այդպես վստահ վատաբանում էք և ԲՈՒՀ-ը և ԲՈՒՀ-երի ղեկավարներին, այն էլ համալսարանին ռեկտորին անվանում ԱՆՈՐԱԿ: Դուք Ձեզ այդքան գնահատում էք, որ կարծիք էք արտահայտում այդ մարդկանց մասին, առանց իրենց ճանաչելու(որում ես համոզված եմ): Ինքս ԵրՃՇՊՀ-ի շրջանավարտ եմ, ստացել եմ բավարար կրթություն կյանքում տեղս գտնելու համար, իսկ դա ամենակարևորն է: Խորհուրդս, առաջինը հասկացեք դիմացինի ասածը, այնպես ինչպես կա, հետո նոր կարծիք արտահայտեք:
      Լևոն Գալստյան

    • Հարգելի Անի. եթե Ֆրանսիայի կառավարությունն ընդունում է տվյալ մասնագիտությամբ մեր դիպլոմը համարժեք Ֆրանսիականի, առնվազն անհասկանալի է Ձեր դեկլարատիվ հահտարարությունը կրթության որակի և մեր շրջանավարտների անգրագիտության վերաբերյալ: Միևնույն ժամանակ ինչքանով որ ես հասկացա, Դուք լիովին անտեղյակ եք թե ինժեներական բուհերից, և թե այդ բուհերում առկա բարոյական առողջ մթնոլորտից: Խորհուրդ կտայի այցելել ԵՃՊՀ կամ ՀՊՃՀ և պարզապես զրուցել ուսանողների հետ… դա հավանաբար փոքր ինչ կմեղմի Ձեր անհիմն ատելությունը հայրենական կրթական համակարգի նկատմամբ: Հարգանքներով՝ Հ.Թոքմաջյան:

  2. Հովսեփ says:

    Իսկ կարելի է իմանալ դուք որ բուհից եք, ով է ձեզ իրավունք տվել նման որակի խոսքեր հնչեցնել դուք երբևէ մտել եք ,որ սենց զրպատում եք…նախ մենք այնքան մրցունակ ենք որ ամեն տարի տասնյակ ուսանողներ են մեկնւմ տարբեր երկրներ սովորելու մեր բուհի տվաց գիտելիքների հիմքի վրա,մենք այնքան զերց ենք կոռուպցիաից,որ նույնիսկ դասախոսը որ ծաղիկ է ուզել ուսանողից անմիջապիս խիստ նկատողություն է ստացել,և վերջապես մենք այնքան լավ ղեկավար ունենք որ ուսանողներս մեզ տեր ենք զգում մեր համալսարանում:Այդ իսկ պատճառով զերծ մնացեք վատաբանելուց ու չարախոսելուց: Իսկ ով է ասում որ բոլորը պետք է բարձրագույն կրթություն ստանան թող ստանա են մարդը ով իրոք ուզում է կրթվել կամ ով կարող է վճարել գոյություն ունեն շատ այլ արհեստներ որոնք նույնպես պահանջված են …..Մեր բուհում այսքան ժամանակ մի ուսանող դուրս չի մնացել վարձը չմուծելու պատճառով ընդհակառակը զեղջվել են բոլոր կարիք ունեցողները թե Ուս. խորհուրդի աջակցութամբ թե ղեկավարության և թե անձամբ ռեկտորի միջնորդությամբ…..կարծում եմ ավելի լավ է մեկ մոմ վառել քան հավերժ անիծել խավարը…..

  3. Արմինե says:

    Ես մի բան չեմ հասկանում ինչնա ձեզ չարացնում այսքան որ ձեզ նման ձև եք պահում….Լավ ես ինքս ընդունում եմ որ մեր կրթական ոլորտը իդեալական չէ, բայց դուք գոնե Շինարարականի մոտով երբևէ անցել եք կամ մտել եք….Լավ եթե այդքան անորակ եք համարում մեր բուհի տված ուսումը պատասխանեք հարցիս ինչու են ամեն տարի ավելանում արտասահմանցիների ընդունելությունը մեր բուհ…..երկար պետք չէ մտածել…… 1) Մեր բուհը միկներ որ 4-5 տարի է արդեն արտասահմանցիների և սփյուրքահայերի վարձը չի բարձրացրել այլ մնացել է նույնը ինչ տեղացիներիս համար է, խոսքս իհարկե հայկական խմբերի մասին է …2)Քանի որ մեր բուհը ավարտած ուսանողները անմիջապես հնարաորություն են ստանում սովորելու Ռուսաստանում, Վրաստանում Պարսկաստանում և վերջապես Ֆրանսիայի մի շարք քաղաքներում….և վերջապես մեր բուհը ունի մի բան որ շատ քիչ արտասահամանյան երկներում կարելի է հանդիպել `ուղիղ կապ Ռեկտորի հետ և դա ոչ թե անանուն նամակների կամ էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով է այլ ուղիղ մարդկային կապի միջոցով մեր մոտ ցանակացած ուսանող կարող է ցանկացած ժամանակ հանդիպել ռեկտորի հետ ոչ թե ուրիշների պես սովորում ավարտում են ռոկտորին մոտիկից էլ տեսած չեն լինում…..Ճիշտ են ասում ելի ավելի լավ է համեստորեն լռել,քան հիմար հիմար խոսել միշտել ուրիշի հարսը ավելի լավն է չէ…..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031