Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարը խնդիրներ դրեց մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների առջև

Մայիս 30,2013 15:00

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ընթացիկ հարցերի քննարկումից հետո նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի քանի կարևոր հարցերի վրա։ Նա շեշտեց, որ որոշ մարզերից և Երևանի առանձին պոլիկլինիկաներից ահազանգեր են ստացվում, որ շաքարային դիաբետով հիվանդներն իրենց անհրաժեշտ դեղերը չեն ստանում այն դեպքում, երբ նախարարությունն ապահովում է դրանց  անխափան մատակարարումը` եռամսյակային կտրվածքով, բժշկական բոլոր հաստատություններին բաշխելով անհրաժեշտ ինսուլինային սրվակներով և հակադիաբետիկ հաբերով: Այդպիսով, Դերենիկ Դումանյանը խստորեն հանձնարարեց հետևել պոլիկլինիկաների աշխատանքին և բացառել նման դերքերը։ Միաժամանակ, նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց օժանդակել դեղերն անխափան բուժհիմնարկներ հասցնելու գործընթացին։

Նախարարը նաև մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին ներկայացրեց Ծննդօգնության և Երեխայի պետական հավաստագրերի մայիսի 1-ից մարզային կտրվածքով տեղայնացման արդյունքները։ Նա նշեց, որ անցած օրերի տվյալներով մարզերից Երևան եկող ծնունդների թիվը 15 տոկոսով նվազել է։ Դերենիկ Դումանյանը հանձնարարեց խիստ հսկողություն սահմանել ուղեգրումների նկատմամբ, իսկ մեկ ամսվա արդյունքները մանրակրկիտ ուսումնասիրել` ճշտելու, թե հատկապես որ մարզերից կամ բուժհաստատություններից են ավելի շատ ուղեգրեր տրվում և որքանով են դրանք արդարացված։ Նախարարը հանձնարարեց ամենայն խստությամբ զբաղվել այս խնդրով, որպեսզի չվերադառնանք նախկին իրավիճակին, երբ շատ դեպքերում հղիներն ինչ-ինչ պատճառներով ուղղորդվում էին որոշակի ծննդատներ։

Դերենիկ Դումանյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում տեղի ունեցած ավտովթարներից տուժածներին մայրաքաղաք տեղափոխելու խնդրին։ Նա շեշտեց, որ մարզերում կառուցված կամ հիմնանորոգված արդիական հիվանդանոցների ղեկավարները պետք է մտածեն ոչ թե ծանր հիվանդներին մայրաքաղաք տեղափոխելու, այլ առանց երբեմն ճակատագրական ժամանակը կորցնելու` տեղում բժշկական օգնություն կազմակերպելու մասին։ Երևանից ռեանիմոբիլ պահանջելու և հիվանդին մայրաքաղաք տեղափոխելու փոխարեն ավելի ճիշտ կլինի անհրաժեշտ նեղ մասնագետին հրավիրել իրենց մոտ։ Այլ բան է, եթե բարձր տեխնոլոգիաների անհրաժեշտություն է լինում, որը կարելի է միայն Երևանում ապահովել։ Նախարարը մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց նաև այս խնդրին։

Ուրիշ այլ հարցերից բացի Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ տվեց նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ տանել հունիսի 15-ից Երևան-Սևան մայրուղում շտապօգնության բրիգադների հերթապահությունները սկսելու նպատակով։

  ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031