Մի քանի տարի առաջ Հայաստանում սկսվեց քացաքացիական ակտիվիզմի վերելք: Թեղուտ, Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճ, Մաշտոցի Այգի, «Բանակն Իրականում», «Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնություն. ահա մի քանիսն այն քաղաքացիական նախաեռնություններից, որոնց ականատեսը դարձանք վերջին տարիներին: Իհարկե, նման քաղաքացիական նախաձեռնություններ կային նաև նախկինում, ինչպես օրինակ «Սկսել ա» հայտնի նախաձեռնությունը 2000-ականներին, սակայն քաղաքացիական նախաձեռնությունների համար սկզբունքորեն նոր հնարավորություններ բացվեցին վերջին տարիներին` ինտերնետային սոցիալական ցանցերի/նոր մեդիայի առաջընթացի հետ կապված: Այսօր այս քաղաքացիական նախաձեռնությունները դարձել են հայաստանյան քաղաքացիական հասարակության կարևոր բաղադրիչը: Սակայն, մինչ այժմ գոյություն ունի որոշակի հեռավորություն այս ոչ-ֆորմալ նախաձեռնությունների և քաղաքացիական հասարակության ավելի ինստիտուցիոնալ բաղադրիչի` հասարակական կազմակերպությունների միջև: Ճիշտ է, որոշ հարցերի շուրջ առկա է համագործակցություն, սակայն այն դեռևս չի ստացել համակարգային բնույթ, իսկ որոշ դեպքերում կարելի է անգամ նկատել որոշակի մրցակցություն և չհասկացվածություն: Արդյո՞ք մեզ անհրաժեշտ է համագործակցություն ՀԿ-երի և ոչ-ֆորմալ ակտիվիստական նախաձեռնությունների միջև և ի՞նչպիսի հեռանկարներ ունի այն մեր երկրում:
«Ավանդական» հասարակական կազմակերպությունների և ոչ-ֆորմալ քաղաքացիական նախաձեռնությունների համագործակցության մասին զրուցում ենք քաղաքացիական ակտիվիստ Արայիկ Հարությունյանի հետ:
Երևանի մամուլի ակումբի վիդեո բլոգ