«Հայաստանը պետք է ստորագրի կամ առնվազն նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանը միաժամանակ շատ կարեւոր աշխատանք պետք է տանի ՌԴ-ի հետ. «Հայաստանյան քաղաքական էլիտան բացատրական աշխատանք պետք է տանի ՌԴ-ի հետ, որ այդ համագործակցության մեջ ՌԴ-ի համար որեւէ վտանգավոր բան չկա, քանի որ ռազմատեխնիկական համագործակցության կամ անվտանգության մասին խոսք չկա: Խոսքը առեւտրատնտեսական հարաբերությունների մասին է, ինչը չի կարող մրցակից լինել ՌԴ-ին»:
«Առավոտ» օրաթերթ