Մայիսի 30-ին, ժամը 16.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ զարգացումների վերաբերյալ : Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ
https://www.livestream.com/aravot?fb_version=2.0
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Կարդացեք նաև
Տիկին Սեդրակյան, չեք կարծում, որ Հայկական իրականության համար չափազանց խորթ են ձեր դավանած ազատականությունը, լիբերալիզմն ու դեմոկրատիան: Դրա լավագույն ապացույցը ձեր նորաստեղծ եւ արդեն մի քանի անգամ տրոհված եւ վերատրոհված կուսակցությունն է: Որն է պատճառը, որ չեք կայանում:
Պարոն Կարապետյան, Դուք ներկա էիք Հմայակ Հովհաննիսյանի հրավիրած խորհրդաժողովին, որտեղ Կրեմլից դեսանտ եկած Սերգեյ Կուրղինյանը հայտարարե, թե Արցախին ոչ մի ադրբեջանական ագրեսիա չի սպառնում, Արցախին սպառնում է Հայաստանի հնարավոր դավաճանությունը. Եթե Հայաստանը հանձնի Ղարաբաղը, այդ ժամանակ Ղարաբաղը կհայտնվի դժվար իրավիճակում: Ոչ մի կողմ չի գնա պատերազմի:Ինչպես եք գնահատում նման հայտարարությունը:
2. Եթե համամիտ չեք, ինչու չհակադարձեցիք: