Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. «Կառավարությունը 124 հազար եվրո կվճարի Եհովայի վկաներին» (Տեսանյութ)

Մայիս 30,2013 14:09

Այսօր «Ուրբաթ» ակումբում Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը խոսեց դատափաստաբանական մարմիններում բացահայտ տեղի ունեցող կոռուպցիոն դրսեւորումների մասին:

Ամարյանը նշեց, որ Եհովայի վկաները հաղթեցին դատարանում, որովհետեւ Եվրոդատարանը որոշումը կայացրել է քրեադատավարական նորմերի խախտմամբ, այսինքն`մեղքը իրավապահ մարմիններինն ու դատական համակարգինն է, որի արդյունքում այսօր կառավարությունը  114 հազար եվրո տուգանք, գումարած 10  հազար` դատական ծախսերի համար, պետք է վճարի Եհովայի վկաներին:

«Մեզ մոտ դատական համակարգը դարձել է անձեռնմխելի: Հասարակ քաղաքացին պաշտպանված չէ, դատարանը ամեն դեպքում կայացնում է այն որոշումը, որն իրեն է պետք: Դատավորներն ունեն իրենց իրավաբանական գրասենյակներն ու իրենց ձեռքի փաստաբաններին, դրանք «չոռնի  օտվակատներն» են ու քաղաքացին, երբ խնդիր է ունենում, ուղղորդում են նրա մոտ»:

Ամարյանն ասաց, որ մեր փաստաբանների մի մասը փաստաբաններ են չակերտներով, նրանք դատական համակարգում միջնորդի կարգավիճակում են` այսինքն,  որ մտնեն խոսեն, գումարային հարցերը պարզեն, գործարք անեն`«Մեզ մոտ գործում է հեռախոսային իրավունքը»:

Ամարյանի խոսքով` ոլորտում տեղի ունեցող կոռուպցիոն մեխանիզմները տեղի են ունենում հեռախոսի,  սեփական գրասենյակների, անձնական կապերի, վերադաս մարմինների կողմից դատավորների վրա ոտնձգություն կատարելու միջոցով՝ կաշառելով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031