Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Բադալյան. «Իսկ բռնցքամարտի ֆեդերացիա կա՞»

Մայիս 30,2013 14:00

Օրերս Գեղագիտության ազգային  կենտրոնում Նկարիչների միության պատվավոր անդամ, նախկին բռնցքամարտիկ, այժմ` վաստակաշատ մարզիչ, ոստիկանության գնդապետ Վազգեն Բադալյանի (նա Վախթանգ Դարչինյանի անձնական մարզիչը լինելուց բացի, աճեցրել է նաեւ ուրիշ անվանի բռնցքամարտիկներ) գեղանկարների անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էին արվեստի եւ այլ բնագավառների ներկայացուցիչներ, նրա ընկերները:

Սակայն «Առավոտը» նկատեց, որ հավաքվածների թվում բացակայում էին մարզական ոլորտի գործընկերները: Հատկապես տարօրինակ էր, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից ոչ ոք չկար: Հետաքրքրվեցինք. գուցե գործընկերները տեղյակ չե՞ն եղել ցուցահանդեսի բացման մասին, որին Վ. Բադալյանը պատասխանեց. «Իսկ բռնցքամարտի ֆեդերացիա կա՞, որ այնտեղից մարդ գար: Այսօր բռնցքամարտի ֆեդերացիա գոյություն չունի, ֆիկցիա է: Մեր բռնցքամարտը մեծ քայլերով ետ է գնում: Եվ դա ինձ ցավ է պատճառում, որովհետեւ այստեղ ես իմ կյանքն եմ դրել: Ոչ թե նրա համար եմ ասում, որ փոփոխություններ են եղել եւ ես այնտեղ պետք է լինեի: Ոչ, մենք ամբողջ կյանքում հասարակական հիմունքներով աշխատել ենք: Ես 12 տարի հասարակական հիմունքներով եղել եմ ֆեդերացիայի նախագահի տեղակալ: Այսօր աշխատավարձ են ստանում, ուզում են ճոխություններով ապրել: Բայց այդպես չի լինում: Պիտի կյանքդ դնես սիրած մարզաձեւի համար: Ֆեդերացիայի նախագահը չի կարող, որովհետեւ նա բռնցքամարտիկ չի: Նա բռնցքամարտի կենսագրությունում փոփոխություն չի արել: Ասենք՝ մեկ դահլիճ կառուցեր կամ մի այլ բան: Իսկ ֆեդերացիայում այսօր մեծամասնությունը պատահական ու բռնցքամարտում միջակ մարդիկ են»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031