Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող երեխաներ

Մայիս 30,2013 13:42

ՅՈՒՆԻՍԵՖ՝ անհրաժեշտ է հրատապ քաղաքական միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում  Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ևս մեկ սերունդ  կկորչի

 Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ չնայած վերջին տարիներին Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրականացվող բարեփոխումներին, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցությանը, և այս ոլորտում ձեռքբերված դրական արդյունքներին, միլիոնավոր հաշմանդամություն ունեցող  երեխաներ դեռևս մեկուսացված են հասարակությունից, մոռացված և «անտեսանելի»:

Վիճակագրության համաձայն՝ ԿԱԵ/ԱՊՀ երկրներում ապրող  հաշմանդամություն ունեցող 5,1 միլիոն երեխաներից շուրջ 3,6 միլիոնը չեն ստացել ծննդյան գրանցում, ինչը հանդիսանում է երեխայի հիմնական իրավունքների խախտում, որի արդյունքում նրանք մեկուսացվում են հասարակական կյանքից: Իսկ նրանք, ովքեր գրանցում ունեն, հաճախ հայտնվում են խնամքի հաստատություններում կամ էլ հնարավորություն չեն ունենում դպրոց հաճախելու, ինչը նույնպես երեխայի հիմնարար իրավունքի խախտում է:

«Այս խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտ է միջգերատեսչական մակարդակում հրատապ քաղաքական քայլեր իրականացնել», նշեց ԿԱԵ/ԱՊՀ երկների ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տկն Մարի Պիեռ Պուարեն:

Նա մեկնաբանություններ արեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ամենամյա «Երեխաների իրավիճակը աշխարհում, 2013թ» հիմնական զեկույցի շնորհանդեսի ժամանակ, որը նվիրված է հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին: Զեկույցում ասվում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի գոյատևման և զարգացման հիմնական պայմանը համապատասխան ծառայությունների հասանելիությունն է նրանց համար, ինչպես նաև ընտանեկան միջավայրում մեծանալու և իրենց բնակության վայրում սովորելու հնարավորությունը:

«հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի անդամներն են: Մեր տարածաշրջանի երկրները դրական փորձ են արձանագրել և լուրջ բարեփոխումներ իրականացրել երեխաների կենսապայմանների բարելավմանը, այսուհանդերձ, այժմ մենք պետք է արագացնենք հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրման գործընթացը հասարակությունում», նշեց տկն Պուարեն ՄԱԿ-ի Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված հավաքին:

 

«Անհրաժեշտ է լուծել հաշմանդամություն ունեցող երեխաների գրանցման խնդիրը: Նրանց մասին տեղեկատվությունը պետք է առկա լինի երեխաների բարեկեցությամբ և սոցիալական պաշտպանությամբ զբաղվող ծառայություններում: Հասարակությունը պետք է ընդունի այդ երեխաներին, այլ ոչ թե լռի իրենց գոյության մասին», ավելացրեց տկն Պուարեն:

 

«Երեխաների իրավիճակը աշխարհում» զեկույցում նախանշված են կառավարությունների, մասնավոր սեկտորի, միջազգային դոնորների և գործակալությունների, խորհրդարանականների և այլ շահագրգիռ կառույցների համագործակցության ուղիները՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով: Զեկույցի հեղինակները կոչ են անում բոլոր պետությունների կառավարություններին  ստորագրել, վավերացնել և արդյունավետ իրականացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հռչակագիրը /ՀՈՒԱԻՀ/:

 

2013թ. դրությամբ 128 աշխարհի պետություններ, ներառյալ Եվրամիությունը, ստորագրել են ՀՈՒԱԻՀ-ին:  Մեր տարածաշրջանում 15 պետություններ վավերացրել են այս հռչակագիրը: Վրաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը և Ուզբեկիստանը ստորոգրել, սակայն չեն վավերացրել այդ համաձայնագիրը, իսկ Բելառուսիան և Տաջիկիստանը չեն ստորագրել այն:

Բացի հռչակագրի վավերացումից  ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջարկում է հետևյալը՝

 

  • Վերացնել ներառման ճանապարհին կանգնած խոչընդոտները. Այս հարցը պահանջում է հասարակության հանդեպ վերաբերմունքի փոփոխություն: Այն փաստի ընդունումը,  որ հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքում, իրենց  կարծիքն ունենալ, կօգնի ոչ միայն այդ երեխաներին, այլև կնպաստի ընդհանուր առմամբ հասարակության բարելավմանը, ինչպես նաև թույլ կտա յուրաքանչյուր մարդու ընդունել աշխարհն իր ողջ բազմազանությամբ և հանդուրժողականություն սերմանել: 2010թ. սեպտեմբերին, Չերնոգորիայում մեկնարկեց «Ամենքը կարող են» քարոզարշավը, որը ցույց տվեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են հասարակության ակտիվ անդամներ լինել: Այդ քարոզարշավի իրականացման արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաներին ինչպես իրենց հավասարը ընդունող մարդկանց թիվն ավելացավ 18%-ով:
  • Ճշգրիտ և համադրելի տվյալների հավաքագրում  Դա անհրաժեշտ է բոլոր երեխաների իրավունքների ապահովման և նրանց ներառման հարցում պլանավորման և ֆինանսական գործունեության իրականացման համար: Հասարակությունը չի կարող արդար համարվել, մինչդեռ բոլոր երեխաները չինտեգրվեն հասարակական կյանք, մինչդեռ հաշմանդամություն ունեցող երեխաները չդառնան իրենց հասարակության տեսանելի և ակտիվ անդամներ: Նախկին հարավսլավականՄակեդոնիայիհանրապետությունում միջոցներ են ձեռնարկվում տվյալների հավաքագրման և վերլուծության ուղղությամբ՝ նպատակ ունենալով առավել հիմնավորված որոշումներ ընդունել ծառայությունների մատուցման մասին որոշումների կայացման գործում, որոնք անհրաժեշտ են բոլոր երեխաների համար, այդ թվում և հաշմանդամություն ունեցող երեխաների: Հետազոտության արդյունքում վերհանված անհավասարությունները հանգեցրին այդ խնդիրների լուծման գործընթացում դպրոցների ակտիվ ներգրավման համար գործողությունների պլանի մշակմանը:

 

  • Վերջ դնել հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամքի հաստատություններ տեղավորելուն՝ արգելելով նոր երեխաների ընդունումը հաստատություն. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարությունների հետ համատեղ աջակցում է ընտանիքներին, որպեսզի կանխարգելվի երեխաների իրենց ծնողներից բաժանումը և մինչև երեք տարեկան երեխաների տեղավորումը հաստատություն: Մեր տարածաշրջանի 600 հազար  խնամքի հաստատություններում ապրող երեխաների մեծ մասն ունի հաշմանդամության այս կամ այն տեսակը: Զեկույցում ներկայացված է Սերբիայի փորձը, որը2001թ. մեկնարկեց երեխայի խնամքի համակարգի լայնամասշտաբ բարեփոխումներ: Երկրում ընդունվեց նոր օրենք, որտեղ առաջնային նշանակություն էր տվրում հաստատությունների բեռնաթափմանը և խնամատար ընտանիքներում դաստիարակմանը: Սերբիան նույնպես հաստատեց իր պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամքի հաստատություններից ընտանիք վերադարձնելով: 2012թ. սկսած Բելառուսիայում հաշմանդամություն ունեցող երեխային վճարվող նպաստը համապատասխանում է նվազագույն կենսամակարդակի չափին: Անցյալ տարի Բուլղարիայում տեղի ունեցավ միջկառավարական համաժողով, որի  ընթացքում տարածաշրջանի 20 երկրների կառավարություններ ամուր քաղաքական կամք դրսևորեցին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մայրերի կողմից լքվող մանուկների և հաստատություն տեղավորվող  մինչև երեք տարեկան երեխաների թիվը նվազեցնելու համար, ինչպես նաև որպեսզի որքան հնարավոր է մեծ թվով հաշմանդամություն ունեցող երեխաներ ապրեն իրենց ընտանիքներում:

 

  • Ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների հաշմանդամության բացահայտումը և նրանց համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը,  որպեսզի այս երեխաները կարողանան լիովին բացահայտել իրենց ներուժը: Փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանի շատ երկրներում 0-ից 3 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների համար համապատասխան ծառայություններն ու մասնագիտացված բժշկական օգնությունը մատչելի չէ: Թուրքիայում մանկաբուժական բաժանմունքներ են ստեղծվել երեխայի զարգացման համար, որոնք հասցեական աջակցություն են ցուցաբերում ընտանիքներին:  Տարածաշրջանի ութ երկրներում միջոցառումներ են իրականացվում՝ ուղղված առաջնային բուժօգնության ծառայության և տունայցերի դերի ամրապնդման համար, ինչը թույլ կտա ժամանակին բացահայտել զարգացման հապաղումներով երեխաներին և նրանց ու իրենց ընտանիքներին համապատասխան աջակցություն տրամադրել:

 

  • Բոլոր երեխաներին ապահովել իրենց բնակության վայրում դպրոց հաճախելու հնարավորություն, որպեսզի  հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն ունենան հաճախել նույն դպրոցը, ինչպես իրենց հասակակիցները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նրանք ստանան լրացուցիչ անհատական աջակցություն:  Չերնոգորիայում իրարականցված տեղեկատվական արշավը, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավումը  ներառական կրթության զարգացման գործում, հանգեցրին ներառական դպրոցների պահանջարկի աճին: Ներկայումս նախկին հարավսլավական Մակեդոնիայիհանրապետությունում իրականացվում է ազգային կրթական ծրագիր ուսուցիչների համար, որը լիովին համապատասխանում է աշխարհով մեկ ընդունված հաշմանդամության «սոցիալական մոդելին»:Վերապատրաստումներ են իրականացվում ուսուցիչների շրջանում երեխաների հատուկ կարիքների վերհանման և գնահատման վերաբերյալ՝ հետագա անհատական կրթական ծրագրերի մշակման համար:  Սերբիայում ավելի ու ավելի մեծ թվով դպրոցներ են բացում իրենց դռները հաշմանդամություն ունեցող առաջին դասարանի երեխաների համար: ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031