Մայիսի 29-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հանգստյան տներից մեկի հարակից անտառից, փայտանյութով բարձված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արսեն Մ.-ին:
Նա հայտնել է, որ Դիլիջանի ազգային պարկի «Դիլիջան» տեղամասի 6-րդ պահաբաժնում բենզասղոցով ապօրինի հատել է 6 բոխի և փորձել տեղափոխել տուն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն