Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը մեկնաբանում է` ինչու ՀՀ նախագահը չմասնակցեց ՀԱՊԿ գագաթաժողովին

Մայիս 30,2013 13:24

ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի գնահատմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գեոքաղաքականությունը վերջանում է փող ուզելով:

«Որ երկրի հետ փոխհարաբերությունները նայեք, անպայման վերջում կտեսնեք, որ գալիս է վարկերի, հարկերի գործողություններով, որոնք կապված են ֆինանսական ռեսուրսների հետ»,- այսօր «Վարկած» ակումբում ասաց պարոն Կարապետյանը:

ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու հիմնական պատճառն էլ, ըստ պարոն Կարապետյանի. «Ոչ թե գեոքաղաքական պատկերացումներն էին, որ մենք գնում ենք Եվրոպա, Եվրասիական միությունը կարող է խանգարել եւ այլն, այլ կարծում եմ՝ գազի սակագնի բարձրացումն էր, սուբսիդավորման խնդիրների չլուծումը: Որովհետեւ ինչքան հասկացա Տիգրան Սարգսյանի պատասխանից, մենք ասել ենք 30%, բայց փողը որտեղի՞ց, դեռ բանակցում ենք, hասկացա, որ 30% սուբսիդավորումն էլ են ուզում ռուսներից: Հիմա էլ ասում են` եթե դուք չեք սուբսիդավորում, փող չեք տալիս, ինչ ՀԱՊԿ, ինչ մաքսային միության քննարկում, ինչ Եվրասիական միություն»:

ՆԺԿ նախագահի խոսքերով, Սերժ Սարգսյանը ավելի է խճճում հայկական փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ. «Խճճված պարանն այնքան է ձգել, որ կտրվելու վրա է… Սերժ Սարգսյանի քաղաքականության մեջ չկա կոնցեպտ, պատկերացումներ չկան, բոլորի հետ փորձել լավ հարաբերություններ ունենալը չի ստացվի»:

Նա նաեւ ասաց, որ ԵՄ-ը նախընտրելով Հայաստանը գնում է մի տեղ, որտեղ ծանր կացություն է. «Ռուսաստանում էլ է ծանր կացություն, բայց այնտեղ գոնե մեզ համար հասկանալի են միտումները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031