Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյանն այլեւս գազը խնայողաբար է օգտագործելու (Տեսանյութ)

Մայիս 30,2013 13:11

«Գազը չենք անջատելու: Խնայողություն պիտի անենք: Ես երկու անգամ Գերմանիայում եղել եմ, լավ ուսումնասիրել եմ գերմանական ֆենոմենը եւ հանգել եմ նրան, որ խնայողությունների միջոցով իրենք էական բաների են հասել»,- «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում դիմագրավելով լրագրողների հարցադրումներին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Լրագրողները փորձում էին հասկանալ, թե ՀՀԿ-ական պատգամավորը ինչպե՞ս է հոգալու իր ընտանիքի հոգսերը`գազի գնի եւ որպես դրա հետեւանք մնացյալ թանկացումների պարագայում: Ի վերջո, պատգամավորը խոստովանեց, որ անգամ իրենց`ՀՀԿ-ական շատ պատգամավորների համար դժվար է լինելու: Բայց նրան հուսադրում է այն, որ նախագահը խոստացել է`աշխատավարձերը բարձրանալու են:

Aravot.am-ը հետաքրքրվեց`պատգամավորի կարծիքով չարժե՞, որ Հայաստանը ՌԴ-ին առաջարկի`վերանայել Գյումրիում տեղակայված ռազմաբազաների պայմանները, քանի որ ռուսական կողմը ոչ միայն չի վճարում այդ ռազմաբազաների տեղակայման համար, այլեւ կոմունալ ծախսերն է հայկական կողմը վերցրել իր վրա: Մինչդեռ այդ ռազմաբազաները անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին: Համլետ Հարությունյանն ասաց, որ չի կարծում, թե պետք է ուլտիմատումով արձագանքել գազի գինը բարձրացնելու ՌԴ-ի քայլին:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031