Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Նախագահը մեր ազգային տոնը հո չի՞ թողնելու եւ գնա Բիշքեկ»

Մայիս 30,2013 13:03

«Նախագահը շատ հավասարակշռված քաղաքականություն է վարում եւ ամեն ինչ անում է, որ հավատարիմ մնա Հայաստանի շահին: Հայոց արքունիքը միշտ բաժանված է եղել երկու մասի`մի մասը հունասեր է եղել, մի մասը հռոմեասեր եւ այլն ու այդ պատճառով էլ միշտ տանուլ ենք տվել»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը` խոսելով ՀԱՊԿ ոչ պաշտոնական համաժողովին նախագահ Սերժ Սարգսյանի չմասնակցության մասին: Պատգամավորի կարծիքով, այդ առումով ՀՀ արտգործնախարարության բացատրությունը բավարար էր: Հիշեցնենք, որ պաշտոնական պարզաբանումը`Հայաստանի առաջին հանրապետության տոնական միջոցառումներին մասնակցության պատճառով նախագահը չմասնակցեց սույն միջոցառմանը: «Նախագահը մեր ազգային տոնը հո չի՞ թողնելու եւ գնա Բիշքեկ: Մեր ժողովրդին հարիր է, որ պիտի ամեն ինչ իմանանք, պիտի իմանանք, թե ինչ պետական գաղտնիքներ կան: Չիմանանք`կմեռնենք: Ես ենթադրողների կազմի մեջ չկամ: Դա այն բնագավառն է, որի համար հանրապետության նախագահը պատասխանատու է եւ միայն ինքը եւ ԱԱԽ անդամները պետք է իմանան: Ես չեմ ժխտում, որ նախագահը միայն անկախության տոնի պատճառով չի գնացել, բայց պարտադիր չէ, որ բոլորը իմանան դրա մասին»,- ասաց պատգամավորը`հավելելով. «Բայց ի՞նչ վատ բան ա, որ նախագահը նման դեմարշ արած լինի: Ես միայն ուրախ կլինեմ, քանի որ դա նշանակում է, որ մենք անկախ երկիր ենք եւ մեր նախագահը գնացել է իր երկրի շահերը պաշտպանելու: Բաներ կան`արտաքին քաղաքականություն, բանակ եւ այլն, որ մենք էդքան չպիտի մտնենք, մի քիչ գաղտնի պիտի լինեն»:

Թեման սահուն վերաճեց եւ զուգահեռվեց գազի գնի բարձրացման առիթով մեկնաբանությունների:

Մանրամասները`շուտով տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031