Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի իշխանություններից 27 մլն դոլար է խնդրել՝ Մաստարայի համար

Մայիս 30,2013 12:49

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Քուվեյթի ԱԺ նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը ճեպազրույց էին հրավիրել: Հարցին՝ Ձեր երկրի դիրքորոշումը կհստակեցնե՞ք սիրիական հարցի վերաբերյալ, անկանխատեսելի իրավիճակներում ձեր երկիրը ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու՝ Քուվեյթի պետության խորհրդարանի ղեկավարը պատասխանեց, որ իրենք կողմ են հարցի խաղաղ կարգավորմանը: Իսկ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ Քուվեյթի իշխանությունները 100 հազար դոլար փող էին փոխանցել սիրիահայերին. «Մեր դիրքորոշումն այն է, որ ամեն ինչ անելու ենք մեր հայրենակիցներին աջակցելու համար: Իհարկե, պատերազմը ոչ մի ժողովրդին լավ բան չի տվել, բացի մարդկային կորուստներից»:

Հովիկ Աբրահամյանը նաեւ նշեց, որ Քուվեյթի խորհրդարանի նախագահի հետ քննարկել են տնտեսական ոլորտի զարգացման խնդիրները. «Մենք գիտենք, որ Քուվեյթը կապիտալ արտահանող երկիր է եւ ունի մեծ ներդրումային ծրագրեր, որ իրականացնում է տարբեր երկրներում: Պարոն նախագահն ասաց, որ ունեն զարգացման հիմնադրամ, որն աջակցում է տարբեր երկրներին: Մենք Մաստարայի ջրամբարի կառուցման համար ներկայացրել ենք ծրագիր, որպեսզի ֆինանսավորվի այդ հիմնադրամի կողմից: Ընդհանուր գումարը 27 մլն դոլար է: Ես խնդրել եմ պարոն նախագահին հնարավորինս աջակցի այդ ծրագրի ֆինասավորման հարցում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հովո, բա քեզ սազըմ ա, 27 մլն-ի համար Քուվեյթի ԱԺ-ի նախագահի առաջ վիզ ես թեքում: Հաշվի՝
    մի տարվա թալանն էլ պետական փողերից ինչ-ինչ պատճառներով չես ստացել: Աղայություն արա
    և քո ժողովուրդը դարերով չի մոռանա քո աղայությունը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031