Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյան. «Րաֆֆի Հովհաննիսյա՞նն ով ա, որ ես իմանամ ուրա եւ ինչով ա զբաղված»

Մայիս 30,2013 12:47

«Մի տարի անընդհատ ընտրական պրոցեսից հետո դադարը նորմալ է: Բոլորը հոգնել էին`եւ ընտրողները, եւ ընտրվողները: Բացի այդ, նաեւ նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը քաղաքապետի ընտրություններում բավականին անհաջող հանդես եկավ: Կարծում եմ, իրենց ժամանակ է պետք վերլուծելու եւ նոր մոտեցումներով հանդես գալու համար»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում հետընտրական Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին խոսելով՝ ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Ըստ բանախոսի, միասնական ընդդիմություն այսօր որպես այդպիսին Հայաստանում չկա. «Դա ամենամեծ խնդիրն է ոչ միայն ընդդիմադիր դաշտի, այլ նաեւ երկրի համար: Երկրի զարգացման գրավականներից մեկն էլ հզոր ընդդիմադիր ուժ ունենալն է»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե բանախոսի կարծիքով՝ Րաֆֆի Հովհանիսյանն է՞լ աշնանը կակտիվանա, թե՞ բավարարվեց այն ամենով, ինչ-որ ստացավ ընտրությունների արդյունքում: «Րաֆֆի Հովհաննիսյա՞նն ով ա, որ ես իմանամ ուրա եւ ինչով ա զբաղված: Րաֆֆի Հովհանիսյանն ինքն իրանից գլուխ չի հանում. մեկ Մոսկվայա, մեկ Ամերիկայա… իրան հարցրեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նման արտահայտություններ կարող են թույլ տալ՝ կեղծ Նժդեհականները և թաղի խուժանը, որոնք էլ
    կանգնած են նրանց թիկունքին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031