Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարիայի Դյոնդյոշ քաղաքի քաղաքապետարանի հետ հռչակագիրը` քաղաքական ակցիա՞ (Տեսանյութ)

Մայիս 30,2013 12:42

Բաքվից ադրբեջանական իբրեւ Շուշիի շրջանի մի պատվիրակություն Հունգարիայի Դյոնդյոշ քաղաքի քաղաքապետարանի հետ հռչակագիր է ստորագրել Շուշի եւ Դյոնդյոշ քաղաքների եղբայրության մասին, որի վերաբերյալ այսօր «Հայացք» ակումբում «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ, արձակագիր Բակուր Կարապետյանն հանդես եկավ հայտարարությամբ:

Կարապետյանի փոխանցմամբ մեր հարեւանները պատմական փաստերը խեղաթյուրված են ներկայացնում: Արաբական աղբյուրները վկայում են, որ Կարկառ-Շուշին վեցերորդ դարի կեսին վերակառուցել եւ ամրացրել է պարսից արքայից արքա Խոսրով Անուշիրովանը: Սակայն վերջին տարիներին Շուշիի սրահարթում իրականացված պեղումները հաստատում են, որ Կարկառ-Շուշին առնվազն երեք հազար տարվա պատմություն ունի:

«Ըստ վիճակագրական տվյալների` մինչեւ 1920 թվականի մարտի 23-ը թուրքական եւ ադրբեջանական զինյալների կողմից Շուշիի հայկական թաղամասի հրկիզումն ու հայերի զանգվածային կոտորածը, հայ բնակչությունը բերդաքաղաքոմ մեծամասնություն էր կազմում»,- նշեց Կարապետյանը:

Կարապետյանը նշեց, որ բաց նամակով Լասլո Ֆարագոյին եւ Գաբրո Վոննիին գրել է, որ նրանց կամքն է, թե ում հետ բարեկամություն հաստատեն, սակայն ադրբեջանական բանակի` հայ սպային կացնահարելու դեպքից հետո տեղի ունեցած հայտնի իրադարձությունները կասկածի տակ են դրել հունգարական իշխանությունների կողմից միջազգային նորմերի նկատմամբ հարգանքն ու Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ձգտումը. «Եթե դուք արդեն ստորագրել եւ հռչակել եք Շուշիի հետ հունգարական քաղաքի բարեկամության մեմորանդումը, ապա առաջարկում ենք բարեկամությունը շարունակել ոչ թե ինքնակոչ մարդկանց, այլ իրական ու մեծ պատմություն ունեցող բերդաքաղաքի, նրա գործադիր իշխանության հետ»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ պատրաստ է խնդրել ԼՂՀ եւ Շուշիի շրջանի իշխանություններին, որ թույլատրեն գործնական կապեր հաստատել իրական, կենդանի ու զարգացող քաղաքի, նրա իրական իշխանությունների հետ, իսկ հրավերի մերժումն ըստ նրա` կհաստատի, որ Դյոնդյոշի քաղաքապետարանի միջոցառումը զուտ քաղաքական ակցիա էր եւ նպատակ ուներ ավելի սրելու հայ-ադրբեջանական, Արցախ-ադրբեջանական եւ հայ-հունգարական հարաբերությունները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031