Լրահոս
Օրվա լրահոսը

«Բժշկությունը տեղում չի կանգնում». Սերգեյ Սարգսյան

Մայիս 30,2013 12:21

«Ընդհանուր առմամբ մահացության տեսանկյունից Հայաստանում արդյունքները այնքան էլ ցածր չեն: Տարեկան հազար երեխայից տասը-տասնմեկ մահացածության դեպքեր են գրանցվում: Շուրջ տասը տարի առաջ այն կազմում էր տասնհինգ: Նվազում այնուամենայնիվ նկատվում է: Յուրաքանչյուր կյանքի համար պետք է պայքարել»,- այսօր այս մասին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ասաց «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Սարգսյանը:
Ըստ բանախոսի` նորածինների մահացածության հիմնական պատճառներից են սուր շնչառական խնդիրները, ինչպես նաև մեկ տարեկանից սկսած հնարավոր վնասվածքներն ու պատահարները: «Տարեկան սպասարկում ենք շուրջ տասը հազար երեխաների: Մենք ունենք երեխաների զարգացման կենտրոններ, շուրջ յոթ մարզերում: Վերջին ծրագիրը կապված էր Սյունիքի մարզի հետ: Եվ երեխաների և մեծահասակների դեպքում տարածված հիվանդությունը շնչառական հիվանդություններն են, ծանր թոքաբորբերը և այլն»:

Սարգսյանի փոխանցմամբ` կան խնդիրներ բժիշկների հետագա վերապատրաստման, ինչպես նաև ընտանիքներում որոշակի խնդիրներ. «Բժշկությունը տեղում չի կանգնում և այս վերապատրաստումները շատ կարևոր են: Մենք ունենք ընտանիքներում ընկալման խնդիրներ, երբ ծնողները սխալ են ընկալում` դեղորայքի պարզ ընդունման, ինչպես տալ, ինչպես մոտենալ, ինչ քանակությամբ»:

Նա նշեց նաև, որ իրենց կատարած հետազոտության արդյունքում մենք չունենք որևէ շրջան, որ չլինեն մանկաբույժներ: «Մենք ունենք մարզերում փայլուն աշխատողներ: Սարքավորումները միջինից մի փոքր բարձր են: Կան երիտասարդ հրաշալի կադրեր»:

Սարգսյանն առանձնացրեց մի քանի խնդիրներ, որոնք իրենց մեջ վտանգ են պարունակում և արժանի են ուշադրության. «Մենք ունենք մի քանի վտանգներ: Դրանցից մեկը երեխաների զարգացման խնդիրներն են, վաղ տարիքի համար սնուցման խնդիրներն են, խոսքը վերաբերում է մայրական կաթից հետո առաջացող սխալ սնուցմանը, ինչպես նաև ֆիզիկական, հոգեբանական խնդիրներ, և վերջինը՝ դպրոցականների դեպքում բռնության դեպքերը»,-ընդգծեց նա:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031