Այս օրերին ամուլ թիրախի կարգավիճակում է հայտնվել նաև Հայաստան ժամանած արքայազն Չառլզը: Խիստ ուղղորդված կերպով տևական ժամանակ է, ինչ ներկայացվում է, որ արքայազնը Հայաստան է գալիս «Ամուլսարի» ոսկու հանքի բացման նպատակով:
Հանքարդյունաբերողներին չարիքի աղբյուր անվանելով՝ ակտիվիստները որոշել էին Չառլզին հետ պահել իբր ոսկու հանքի բացմանը մասնակցելուց: Սակայն պարզվեց, որ նա Հայաստան էր ժամանել ուրիշ նպատակներով:
Ստացվում է, որ անհասկանալի շարժառիթներով մարդկանց որոշ խմբեր փոխանակ պահանջներ ներկայացնեն սեփական իշխանություններին, այդ պահանջները ներկայացնում են խնդրի հետ կապ չունեցող մարդկանց: Իսկ իշխանություններին ներկայացվելիք պահանջները տվյալ դեպքում հստակ են՝ հանքարդյունաբերության թույլտվությունները՝ առանց կոռուպցիոն սխեմաների, բնապահպանական նորմերի խստագույն պահպանում, հանքերից ստացված շահույթների բաշխում՝ արդար և հավասար՝ ի նպաստ ազգի բարօրության:
Նորից հետաքրքիր է՝ արդյոք Ուելսի արքայա՞զնը պետք է հետևի Հայաստանի բնությանն ու եկամուտների արդար բաշխմանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում