Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանները պիտի ապացուցեն, որ «Առաջին լրատվականը» փիղ է

Մայիս 30,2013 11:46

Qosharyan-2 Qosharyan-3Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդու՝ Սեդրակի պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման 5 մլն դրամի պահանջի հայցով նախնական դատական նիստը:

Բացի այն, որ կողմը պատասխանող է ճանաչել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Կիրք» ՍՊ ընկերությանը, նա պատասխանող է ճանաչել «Առաջին լրատվական» ՍՊ ընկերությանը:

Այսօր երկրորդ լիազորագիրը դատարանին հանձնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: Հայցվոր կողմը ներկայացնում էր փաստաբան Արփինե Մելիքբեկյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ «Առաջին լրատվականը» չի կարող պատասխանող հանդես գալ, պատասխանատվություն կրել, քանի որ առնչություն չունի վիճարկվող հոդվածների հետ: Ի դեպ, վիճարկվում է «Քոչարյանների րոպեավճա՞րը» եւ «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանը եւ Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» հրապարակումները:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ «Կիրք» ընկերությունը նույնպես չի կարող պատասխանատվություն կրել, չկան հայցվորին արատավորմող տեղեկություններ եւ պատրաստակամություն հայտնեց տպագրել հերքման տեքստ եւ կնքել հաշտության պայմանագիր: Սակայն հերքման տեքստում նա նախապայման առաջարկեց, որ այն չի պարունակի պատասխանողի, լրագրողի պատիվն արատավորող տեղեկություն: Նա ասաց, որ հրապարակումներին կարելի է մի քանի մեկնաբանություն տալ եւ որ իրականում կարող էր Ռոբերտ Քոչարյանը ուղղակի կամ անուղղակի կապ ունենալ հոդվածներում ակնարկված գործարքների հետ:

Ի դեպ, փաստաբան Ն. Բաղդասարյանը դատարանին խնդրեց համապարտության կարգով Քոչարյաններից բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես ողջամիտ դատական ծախսի գումար, քանի որ, ըստ փաստաբանի, արդեն իսկ հայցվորը այն համարելով ողջամիտ, նույնչափ գումար է պահանջել պատասխանողից: Դրան առարկեց Արփինե Մելիքբեկյանը, սակայն դատավոր Ալեքսեյ Սուքոյանը հստակեցրեց հարցը, ասելով, որ կողմի խնդրանքը դեռ պահանջ չէ, այն կհստակեցվի վճռում:

Նորից խոսք գնաց ապացուցման բեռի մասին, թե ով ինչ պետք է ապացուցի: Դատավորը փորձեց հստակեցնել, թե ինչ պետք է անեն Քոչարյանները, մասնավորապես ասելով՝ պետք է հիմնավորեք, թե սույն գործով երկու ընկերություններն են պատասխանողները, իսկ Նիկոլայ Բաղդասարյանը էլ ավելի հստակեցրեց, ասելով՝ մենք՝ «Առաջին լրատվականը» թերթ չենք, պիտի ապացուցեք, որ փիղ ենք:

Նախնական դատական նիստը ավարտվեց:Դատաքննությունը նշանակվեց հուլիսի 2-ին, ժամը 14.30-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Հայաստանում միգուցե գտնվեն մի 100-150 մարդ,ովքեր սրաց չեն հայոյում ու անիծում:Այսքանից հետո ի՞նչ պատվի ու արժանապատվության մասին կարելի է խոսել…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031