Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյանի օրոք իրականացված շինարարությունն արվել է խախտումներով

Մայիս 30,2013 11:35
Ervand Zaxaryan

Տարիներ շարունակ հայրենի կառավարությունը թմբկահարում էր, որ տարբեր միջազգային կազմակերպությունների ու պետական միջոցների հաշվին հանրապետությունում կառուցել է 250 հակակարկտային կայան, որոնցից ամենաշատը՝ թվով 50, Արմավիրի մարզում։ Թե ինչպես աշխատեցին այդ կայանները, լավագույնս երեւաց մայիսի 12-ին, երբ տեղացած կարկուտն իսպառ վերացրեց 46 գյուղերի ցանքատարածություններն ու այգիների բերքը։

Եվ հիմա հետահայաց հնչող այն արդարացումները, թե այդ կայանները չեն կարող արդյունավետ պայքարել կարկուտի դեմ, առաջ են քաշում հարցադրում. եթե չէին կարող այդ դեպքում ինչո՞ւ էիք հարյուր հազարավոր դոլարներ վատնում դրանց կառուցման վրա եւ ո՞վ է պատասխան տալու անարդյունավետ ծախսված պետական միջոցների համար։

Բայց եթե հակակարկտային կայանների դեպքում դեռ կարելի է ինչ-ինչ պատճառաբանություններ մոգոնել, ապա մայրաքաղաքի հեղեղատար համակարգը ոչնչացնելը որեւէ արդարացում չի կարող ունենալ։ Քիչ էր թե խորհրդային տարիներից տեղադրված որակյալ սալիկներն ու եզրաքարերը փոխարինվեցին Լինսի հիմնադրամի փողերով գնված անորակ սալիկներով, որոնք ընդամենը երկու տարի անց քանդվեցին, նույն փողերով վերանորոգվեցին նաեւ մայրաքաղաքի ճանապարհները՝ այդ ընթացքում ամբողջովին շարքից հանելով ջրահեռացման համակարգը։

Եվ այսօր երեւանցիներից շատերը զարմանում են, թե ինչու են վերջին տարիներին մայրաքաղաքում տեղացող անձրեւներն այդքան հորդառատ դարձել, յուրաքանչյուր անձրեւից հետո մայրաքաղաքի գետնանցումներում եւ բազմաթիվ փողոցներում իսկական հեղեղ է։ Իսկ պատճառն այն է, որ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք իրականացված բուռն շինարարությունն արվել է բազմաթիվ աղաղակող խախտումներով, որոնք շատ կարճ ժամանակ անց արդեն իսկ ակնհայտ դարձան։ Սակայն ո՛չ Զախարյանը, ո՛չ էլ նրան նախորդած եւ հաջորդած քաղաքապետերից որեւէ մեկն իր կատարած խայտառակ բացթողումների համար պատասխանատվություն չկրեց։ Այսօր էլ ուղղակի անտանելի է տեսնել, թե ինչպես են անվերջ քանդում ու նորից վերանորոգում մայրաքաղաքի սալիկներն ու «բորդյուրները»:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031