Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գազը տրանսպորտի թանկացում չի բերի

Մայիս 30,2013 11:15

Հուլիսի 1-ից խոշոր գազասպառողների համար գազի սակագնի 14%-ով հնարավոր բարձրացումը կարող է և՛ հասարակական տրանսպորտի, և՛ տաքսի ծառայությունների սակագների վերանայման չհանգեցնել։ Ուղևորափոխադրումների սակագնում գազի մասնաբաժինը չի գերազանցում 18%-ը, իսկ վառելիքի թանկացումը հնարավոր է չեզոքացնել այլ ծախսերի կրճատման միջոցով։

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվարկների՝ կառավարության կողմից 1000 խմ ռուսական գազի $270 ձեռքբերման գնի 30% սուբսիդավորման դեպքում խոշոր գազասպառողների համար (ծախսը գերազանցում է 10 հազ. խմ-ը) վառելիքի սակագինը կարող է կազմել $276,98/1000 խմ՝ ներկայիս $243,13-ի դիմաց։ Խոշոր գազասպառողների համար 1000 խմ գազի սակագնի բարձրացումը մոտ $34-ով կամ 14%-ով առաջին հերթին հանգեցնելու է ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) վառելիքի թանկացման։

Ներկայում ԱԳԼՃԿ-ներում 1 խմ գազի միջին գինը կազմում է Դ165, որում գազի մասնաբաժինը 60% է։ Միայն գազի գնի բարձրացման գործոնով պայմանավորված՝ ԱԳԼՃԿ-ներում վառելիքը կարող է թանկանալ Դ14-ով կամ 8,5%-ով։ Եթե հաշվի առնենք նաև դրամ/դոլար փոխարժեքի գործոնը և էլեկտրաէներգիայի թանկացումը (հուլիսից 1ԿՎտ/ժ-ի հաշվով՝ 27%-ով), ապա ԱԳԼՃԿ-ներում 1 խմ գազի սակագինը հուլիսի 1-ից կարող է կազմել Դ180-185։

Ավտոտրանսպորտային միջոցների համար գազի Դ15-20-ով թանկացումը չի կարող լուրջ ազդեցություն թողնել այս վառելիքով աշխատող տաքսի ծառայությունների և հասարակական տրանսպորտի ուղեվարձի վրա։ Մոտավոր հաշվարկներով՝ 10 կմ-ի հաշվով վառելիքի (գազի) ծախսը կազմում է 1 խմ, ինչը նշանակում է որ տաքսի ծառայության Դ100/1 կմ սակագնում վառելիքի մասնաբաժինը ներկայում Դ16,5 է. հուլիսի 1-ից այն ավելանալու է մինչև Դ18,5, այսինքն՝ առավելագույնը Դ2-ով կամ 2%-ով։ Սա այն գումարը չէ, որ տաքսի ծառայությունները դիմեն ուղևորափոխադրումների սակագների վերանայման՝ հաշվի առնելով ոլորտում առկա թեժ մրցակցությունը։
Մյուս կողմից՝ ընդհանուր գնաճային ֆոնին չի բացառվում, որ տաքսի ծառայությունները դիմեն 1 կմ-ի ուղևորափոխադրման սակագնի 10%-ով բարձրացման, հատկապես երբ գազալիցքավորումը իրականացնում են վարորդները։

Հասարակական տրանսպորտի դեպքում ևս վառելիքի թանկացման ազդեցությունը ուղևորափոխադրումների սակագնի վրա չնչին է լինելու։ Մոտավոր հաշվարկներով՝ մեկ ուղևորի փոխադրման Դ100 սակագնում վառելիքի (գազի) ծախսը Դ5 է, հուլիսի 1-ից հետո այն կարող է ավելանալ առավելագույնը Դ2-ով։ Ընդ որում՝ սա կարելի է չեզոքացնել այլ ծախսերի կրճատման և ոչ թե սակագների վերանայման ճանապարհով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031