Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՕԿ-ը ամառային մարզաձեւերը բաժանել է հինգ խմբի

Մայիս 30,2013 10:56

Սանկտ-Պետերբուրգում միջազգային կոնվենցիայի շրջանակներում կայացել է Միջազգային օլիմպիական կոմիտեիի եւ Ամառային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների ասոցիացիաների (ASOIF) համատեղ նիստ, որում ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն հրապարակել է հինգ խմբի բաժանված ամառային օլիմպիական մարզաձեւերը, որոնք ըստ այդմ կֆինանսավորվեն օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Դրանք են:
«A» խումբ: Ջրային մարզաձեւեր, թեթեւ աթլետիկա, մարմնամարզություն:
«B» խումբ: Բասկետբոլ, հեծանվային սպորտ, ֆուտբոլ, թենիս, վոլեյբոլ:
«C» խումբ: Ձյուդո, ակադեմիական թիավարություն, հրաձգություն, սեղանի թենիս, ծանրամարտ, թիավարություն (բայդարկա եւ կանոե), ջրային սլալոմ, ձիասպորտ:
«D» խումբ:Սուսերամարտ, մականախաղ, առագաստանավային սպորտ, թհեքվոնդո, տրիատլոն, սպորտային ըմբշամարտ:
«E» խումբ: Ժամանակակից հնգամարտ, գոլֆ, ռեգբի:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031