Ֆրանսիայում երեկ գրանցվել է միասեռականների առաջին օրինական ամուսնությունը:
Միասեռ ամուսնություններն արտոնող օրենքը վերջերս է ուժի մեջ մտել երկրում` բողոքի ալիք առաջացնելով տասնյակ հազարավոր մարդկանց շրջանում: Բողոքի ցույցերն ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով:
Ֆրանսիան դարձավ աշխարհում 14-րդ երկիրը, որտեղ միասեռականների ամուսնությունն արտոնող օրենք է այլեւս գործում:
«Ազատություն» ռադիոկայան