Լրահոս
Օրվա լրահոսը

Կուրղինյանի էֆեկտը

Մայիս 30,2013 10:39

Անկախ ամեն ինչից, պետք է երևի թե շնորհակալություն հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանին: Թող տարօրինակ չհնչի, սակայն նա իր հայաստանյան ելույթով ակնհայտորեն բավականին ամրացրեց հայաստանյան հասարակության մոտ արդեն իսկ սաղմեր տվող այն գիտակցությունը, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վաղուց արդեն դաշնակցային չեն, կամ ավելի ճիշտ՝ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ վաղուց արդեն չի տածում դաշնակցային ընկալումներ ու պատկերացումներ:

Կուրղինյանի ելույթը ևս մեկ անգամ եկավ հաստատելու այս ամենը, ինչպես նաև բավականին աշխուժացրեց հասարակական մթնոլորտը այս տեսանկյունից, ինչը ևս կարևոր է՝ կարևոր թեմաները հասարակական քննարկման առարկա դարձնելու համար: Միևնույն ժամանակ, Կուրղինյանի ելույթը մեզանում ևս մեկ անգամ վեր հանեց մի տխուր իրողություն:

Հայաստանի հասարակական գիտակցության մեջ տեղի ունեցող փոփոխություններին զուգահեռ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ դեռևս կան շատ ու շատ զգալի շերտեր, որոնք պատրաստ են արդարացնել Ռուսաստանի ցանկացած քայլ, որ կիրառվում է Հայաստանի դեմ և ներառում է Հայաստանի ու հայաստանցիների շահերի և արժանապատվության ոտնահարում: Հայաստանում մշտապես գտնվում են ոչ քիչ թվով մարդիկ, որոնք պատրաստ են արդարացնել Ռուսաստանին ցանկացած դեպքում: Սա չափազանց վտանգավոր երևույթ է, որը հնարավոր է չեզոքացնել, իհարկե, ոչ թե ինչ-որ հրամաններով կամ արգելող գործողություններով, այլ միայն ու միայն հասարակական գիտակցության փոփոխության ուղղությամբ շարունակական քայլերով:

Շատերի համար Սերգեյ Կուրղինյանին չափից շատ են ուշադրության արժանացնում Հայաստանում, մինչդեռ նա այդքան ուշադրության արժանի չէ: Իրականում, իհարկե, Ռուսաստանից ժամանած հյուրին թերագնահատել պետք չէ: Սերգեյ Կուրղինյանը ռուսաստանյան քաղաքագիտական շրջանակներում հանդիսանում է առանցքային գաղափարախոսներից և սցենարիստներից մեկը: Սակայն խնդիրը միայն նա էլ չէ: Խնդիրն այստեղ այն է, որ Կուրղինյանի առիթով ստեղծված իրավիճակն ինքնին վեր է հանել շատ ավելի լայն ներքին իրողություններ ու երևույթներ, որոնք Հայաստանում կարիք ունեն նման առիթներով ջրի երես դուրս գալու պարբերաբար, այլապես դրանք մշտապես կարողանում են մնալ ջրի տակ և լինել աննկատ՝ իրենց գործն անելով այդպես:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031