Մայիսի 30-ին, ժամը 00.04-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին ՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում, բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Սարգիս Իսպիրյանի վարած «Օպել» մակնիշի 35 ST 292 պ/հ և Արջուտ գյուղի բնակիչ, 1968 թ. ծնված Հարություն Էվոյանի վարած «Ֆորդ» մակնիշի 36 ՏՏ 492 պ/հ ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1990 թ. ծնված Վահե Մկրտչյանը տեղում մահացել է:
Կարդացեք նաև
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Էվոյանը, ուղևորներ` 1941 թ. ծնված Գոհար և 1999 թ. ծնված Գոհար Էվոյանները տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ԱԻՆ